Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ԱՄՆ պաշտոնյայի կարևոր հայտարարությունը Երևանում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալԲրիջիթ Բրինքը Երևանում հյուրընկալվելով Սերժ Սարգսյանին և քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաև հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը:

Բրիջիթ Բրինքը ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերյալ իր վստահեցումը կատարել է զուտ դիվանագիտական արարողակարգի՞ շրջանակում, թե ամերիկացի դիվանագետը լիազորված է եղել այդօրինակ հայտարարություն անելու համար: Սա էական հարց է, քանի որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հայտարարությունն էլ պարունակում է էական նշանակություն ունեցող գործոններ:

Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանին հավաստիացնում է, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ հանձնառու է լինելու հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման գաղափարի իրականացմանը, որ առաջ է քաշել հենց Միացյալ Նահանգները և որին այդքան դիմադրում են Բաքուն և Մոսկվան: ԱՄՆ նոր նախագահի անունը հայտնի դառնալուց հետո, երբ պարզվեց, որ նոր նախագահը քաղաքականությունից դուրս գտնված Դոնալդ Թրամփն է, որը ի հավելում դրա նաև բավական օդիոզ քարոզարշավ է անցկացրել, առաջացան մի քանի հարցադրումներ Թրամփի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հայասանին, Լեռնային Ղարաբաղին վերաբերող, և ընդհանրապես Հարավային Կովկասի քաղաքականության առումով: Սրանից բացի, նաև բավական տեղեկություններ տարածվեցին, թե Դոնալդ Թրամփը բիզնես կապեր ունի Ադրբեջանի հետ և դա կարող է ազդել նաև նրա քաղաքականության վրա, նա կարող է վարել ադրբեջանամետ քաղաքականություն: Ադրբեջանը արդեն մի քանի ամիս շարունակ մեղադրում է ԱՄՆ վարչակազմին ղարաբաղյան հարցում հայամետ քաղաքականություն վարելու համար: Հայամետ քաղաքականություն է դիտվում այն, որ առաջարկվում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրում: Այդ ներդրումը Ադրբեջանին ստիպելու է հրաժարվել սահմանային լարումների քաղաքականությունից, այսինքն ըստ էության արձանագրելու է ստատուս-քվոն որպես արդեն միջազգային պայմանավորվածության ենթակա իրողություն: Ադրբեջանը դա ներկայացնում է հայամետ, և առաջին հայացքից դա իսկապես այդպես է:

Իրականում, որևէ հայամետություն չկա, պարզապես ԱՄՆ այդ առաջարկով, հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման գաղափարով փորձում է Հարավային Կովկասում պայթյունավտանգ խնդիրներից մեկը որոշակիորեն լիցքաթափել, նվազեցնել պատերազմի բռնկման հավանականությունը: Եվ դրա շահառուն միայն Հայաստանը չէ, այլ Հարավային Կովկասը լայն իմաստով, այդ թվում թե՛ Վրաստանը, թե՛ Իրանը: Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է մի շարք աշխարհաքաղաքական խնդիրների վրա ազդեցության տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, Կովկասում պատերազմի վտանգների հնարավորինս նվազեցումը վերջապես կարող է ստեղծել տարածաշրջանը ռուսական կայսրության ցանցից դուրս բերելու և իրապես միջազգային նշանակության տարածաշրջան դարձնելու հնարավորություն: Այդպիսի մի հնարավորություն եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո, ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, սակայն դժբախտաբար հայկական իշխանական էլիտաները անկարող գտնվեցին այդ հնարավորությունն օգտագործել և այդպիսով կատարել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Կովկասի և ընդհանրապես միջազգային քաղաքականության համար պատմական նշանակության քաղաքակրթական ճեղքում, ինչի մեծագույն պատիվը և հնարավորությունը նրանց ընձեռել էր պատմությունը: Այդ բացթողումը ժամանակի ընթացքում բավական թանկ նստեց թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա, ի վերջո հանգեցնելով նաև նոր պատերազմի:

Հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը Հարավային Կովկասում ապագաղութացման բեկում առաջացնելու նոր փորձ է, իհարկե ամենևին ոչ ամենահիմնական, գլխավոր նշանակություն ունեցողը կամ էլ ընդհանրապես առաջինը: Այս առումով կիրառվում է քայլերի համալիր, թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ Իրանի հետ հարաբերության, թե՛ Վրաստան-ՆԱՏՕ գործընկերության խորացման մասով: Պարզապես, այդ համալիրի յուրաքանչյուր քայլ կարևոր է, իսկ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմը առավել ևս, քանի որ այն ըստ էության բացառիկ հնարավորություն է ղարաբաղյան գործընթացի մասով, գործընթացի պայթունավտանգությունը զգալիորեն լիցքաթափելու մասով, որը նաև շատ մեծ ազդեցություն կթողնի արդեն ապագաղութացման համալիր քայլերի մյուս բաժինների վրա:

Ահա այս առումով, ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում շատ էական հարցադրումներից մեկն այն էր, թե արդյոք այն կշարունակի այդ գաղափարը: Դա ամենևին մանանա չէ, այն արժանանում է Բաքվի և Մոսկվայի դիմադրությանը, Երևանի հավանությանը, սակայն իներտ հավանությանը: Բայց, այդ գաղափարի լինելը միարժեքորեն ավելի նախընտրելի է, քան երբ այն դուրս գա ԱՄՆ օրակարգից:

Եվ եթե ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան հավաստիացնում է, որ նոր վարչակազմը կլինի վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը հանձնառու, ապա դա իհարկե խոսում է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար որոշակի դրական ազդակների մասին: Առավել ևս, որ Ադրբեջանը Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն կակտիվացնի ջանքերը կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանն ըստ երևույթին ակնկալում էր, որ Վաշինգտոնը սառեցնելու փորձից կանցնի հանգուցալուծելու փորձի: Սակայն, Երևանում ամերիկացի պաշտոնյան անում է կարևոր վստահեցում: Թեև, իհարկե այս առումով կա մի առանցքային հարց, կապված Հայաստանի քաղաքականության հետ:

Բանն այն է, որ այդ կարևոր արձանագրումների և քաղաքական շահեկան դիրքորոշումների պարագայում, Հայաստանը համարժեք քաղաքական արձագանքի և պահվածքի փոխարեն, կարծեք թե դիտարկում է դրանք ընդամենը ռուսական նախաձեռնություններին առավել «հանգիստ խղճով» տրվելու քարտ-բլանշ, հույսով, որ Արևմուտքը կշարունակի ինչ որ կերպ թույլ չտալ այդ նախաձեռնությունների վտանգավոր իրականացումը:

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում