Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը գիրք է հրատարակել, որում տեղ են գտել կորպորացիայի անցյալի ու ժամանակակից արտադրանքի մասին 450 լուսանկարներ։
Այդ մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում։ Գիրքը նվիրված է Սթիվ Ջոբսի հիշատակին։ Apple-ի դիզայնի գծով տնօրեն Ջոնի Այվը հայտարարել է, որ ի սկզբանե Սթիվի համար կարևոր է եղել մարդկության համար արժեքավոր որևէ բան ստեղծելը։
Նա հավելել է, որ Apple-ը նայում է ապագային և իրենք շարունակում են առաջ ընթանալ։ Designed by Apple in California գրքում տեղ են գտել 1998 թվականների iMac-ից սկսած մինչև 2015 թվականի Apple Pencil, ինչպես նաև պատմում է նյութերի ու տեխնոլոգիաների մասին, որոնք կիրառել են ինժեներները։
Գիրքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16-ին։ Գինը կազմելու է 199-299 դոլար։