Ֆլագմանական iPhone 7-ը ամենաշատ վաճառվող սմարթֆոնն է երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով՝ առաջ անցնելով iPhone 6s-ից: gogetnews.info-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել Kantar Worldpanel Comtech-ի վերլուծաբանները:
Նշվում է, որ iPhone 7-ի վաճառքը հասել է ընդհանուր ծավալի 15%-ի Մեծ Բրիտանիայում և 17%-ի ԱՄՆ-ում:
Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ դեռ վաղ է վաճառքի համաշխարհային ցուցանիշերի ավելացման մասին խոսել: