Mercedes-Benz կոնցեռնը թողարկման է պատրաստում E-շարքի նոր կուպե: Նորույթը կներկայացվի Դեթրոյթի ավտոսրահում հունվարին, հայտնում է gogetnews.info-ն:
Առայժմ ստույգ տվյալներ չկան նոր մոդելի շարժիչների մասին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն V-աձև 8- և 6-մխոցանի շարժիչներ: Առաջինը կունենա 603 ձիաուժ հզորություն, երկրորդը՝ 400 ձիաուժ: