Ֆրանսիական «Մարսել»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն անդրադարձել է Հայաստան – Չեռնոգորիա ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպմանը: «Ֆիզիկապես հավաքականի հետ չեմ, սակայն ձեզ հետ եմ մինչև վերջ: Առաջ, տղերք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդոնյանը:
Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին` հանրապետական մարզադաշտում: