Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Պետրոսյան. «Պետք է ձգտենք մեր խաղով երկրպագուներին ետ բերել մարզադաշտ»

Նոյեմբերի 10-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի մամուլի ասուլիսը.

-Գևորգ, ի՞նչ մարզավիճակում եք, արդյո՞ք ամբողջությամբ պատրաստ եք մասնակցել վաղվա խաղին։

-Մարզավիճակս գնահատում եմ նորմալ, վերջին խաղերին մասնակցել եմ, ամբողջովին պատրաստ եմ խաղին:

-Ինչպե՞ս կգնահատես մրցակցին ու ըստ քեզ ի՞նչ շանսեր ունենք մենք։

-Բնականաբար գիտենք, որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղում, շատ ամուր պաշտպանություն ունեն և շատ լավ հակագրոհում են:

Մենք դիտել ենք մարզչի վերլուծությամբ նրանց խաղը և արդեն գիտենք, թե ինչպես ենք խաղալու նրանց դեմ: Շանսերը գնահատում եմ հավասար, մենք պետք է նվիրվենք և ավելին տանք խաղին, քան կարող ենք:

-Պարոն Պետրոսյան, անցկացրիք առաջին հավաքը որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք, թիմն ինչպիսի՞ վիճակում էր, և կխնդրեի հատկապես մասնավորեցրեք Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակը:

-Սկսեմ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցից: Նա փայլուն վիճակում է, բավական բարձր տրամադրություն ունի, այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է թիմին, ապա նրանց հիմնական մասին ճանաչում էի, երկու տարի առաջ Բեռնարդ Շալանդի օգնականն էի: Մեծ պատասխանատվություն է, սակայն, կարծում եմ, ամեն ինչ շատ լավ ստացվեց, տղաները պատրաստ են:

-Ինչ-որ նորություն կա կապված Դավիթ Մանոյանի վնասվածքի հետ: Այս վիճակում, երբ շարքից դուրս է գալիս միջին գծի կարևոր ֆուտբոլիստներից մեկը, լավ կլիներ փոխարինող գտնել ի դեմս Արթուր Եդիգարյանի, ով հիմա լավ մարզավիճակում է գտնվում:

-Ցավոք, Դավիթ Մանոյանն այս խաղին հաստատ չի մասնակցի, իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ապա ես նրա խաղը տեսել եմ, նրա հետ խոսել եմ, այնպես որ այս խաղի համար կտրուկ քայլեր անել դեռ պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է:

-Ձեր կարծիքը մրցակցի մասին: Ի՞նչ ուժեղ ու թույլ կողմեր ունեն, ու ի՞նչ հակախաղ կարող ենք գտնել:

-Իհարկե հիմա չեմ պատմի: Կարող եմ ասել, որ շատ ուժեղ մրցակից է, այս խաղի ֆավորիտն է, բայց համաձայն եմ Գևորգի հետ՝ շանսերը 50/50 են և մենք անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:

– Մրցակցի կազմում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց կառանձնացնեք:

-Վերջին խաղերը նայելով` կառանձնացնեմ նրանց հարձակման գիծը՝ Բեչիրայ, Յովետիչ: Շատ ուժեղ ֆուտբոլիստներ են թե անհատական, թե թիմային խաղում: Այնուամենայնիվ, թիմն էլ շատ կազմակերպված թիմ է ու շատ բարդ մրցակից մեզ համար:

-Վաղվա խաղում ոչ-ոքին գոհացուցիչ կլինի՞ ձեզ համար, թե՞ նպատակը հաղթանակն է:

-Մենք փորձելու ենք հաղթանակի հասնել, բայց ելնելով վերջին 3 խաղերի արդյունքներից՝ ոչ-ոքին նույնպես առաջընթաց կլինի: Իհարկե տանը հաղթանակը շատ ցանկալի է, սակայն կրկնեմ՝ ոչ-ոքին նույնպես դրական արդյունք կլինի:

-Վերջին տարիներին Հայաստանի հավաքականը պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Հնարավո՞ր է արդյոք Ձեր ղեկավարությամբ ինչ-որ բան փոխվի:

-Ես իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք ու եթե փորձենք այդ բոլոր խնդիրները միանգամից լուծել, մեծ խնդիրներ կունենանք: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք:

-Նախորդ ասուլիսին նշեցիք, որ Ձեր առաջնային խնդիրը ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը բարելավելն է: Որքանո՞վ դա ստացվեց:

-Իմ կարծիքով մեզ այդ խնդիրը հաջողվեց լուծել, որովհետև թիմի մթնոլորտը շատ հանգիստ էր, բոլորն անկաշկանդ էին, ժպտում էին: Կարծում եմ, որ վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին:

-Երկրպագուների շրջանում Հայաստանի հավաքականի նկատմամբ վերաբերմունքը փոխվելէ, քանի որ վերջին անգամ Հայաստանի հավաքականը տանը հաղթելէ 3 տարի առաջ: Արդյո՞ք դա չի ճնշում տղաներին և արդյո՞ք դա չի զգացվելու վաղը:

-Ճնշելը ոչ, բայց կարծում եմ զգացվելու է: Իրենք էլ են կարդում, իրենք էլ են հեռուստացույց դիտում, կարծում եմ` դա նորմալ է, բայց ամեն դեպքում դա մեր երկրպագուների իրավունքն է: Մենք մեր խաղով կփորձենք ետ բերել երկրպագուներին մարզադաշտ:

-Բացի Մանոյանից, կա՞ մեկ այլ ֆուտբոլիստ, որի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

-Պետրոս Ավետիսյանը նույնպես վնասվածքի պատճառով չի մասնակցի վաղվա խաղին: Եթե այս կարճ ժամանակում ուրիշ ոչ մի անախորժ բան չպատահի, թիմը կազմ-պատրաստ կներկայանա խաղին:

-Վերջին խաղերում հավաքականը խաղում էր առանց ընգծված հարձակվողի: Վաղը խաղալո՞ւ ենք կենտրոնական հարձակվողով, և եթե այո, ապա ո՞վ է հանդես գալու այդ դիրքում:

-Որոշել եմ, խաղալու ենք, բայց նորից չեմ բացելու փակագծերը: Մի բան հաստատ է, որ վաղը` ժամը 9-ին խաղալու ենք (ծիծաղում է-խմբ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում