Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է նոր կրթական ծրագիր

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնի Արտաշես Հովսեփյանի  «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության շրջանակներում:

Կրթական անվճար ծրագրին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր դպրոցականներ, նախապես գրանցվելով  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։

«Beeline–ի կողմից հովանավորվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդ սերնդին կրթության ոլորտին առնչվող հարցերում, իսկ նպաստելով նրանց շփմանը պատմությանը, մշակույթին և արվեստին, փորձում ենք հարստացնել երիտասարդների գիտելիքները և ներքին աշխարհը, այդպիսով հնարավորություն տալով նրանց դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու Արտաշես Հովսեփյանի կոթողային որմնաքանդակին, ինչպես նաև կիրառելու ժամանակակից մոտեցումներ՝ կոմիքսային արվեստի միջոցով վերարտադրելով Սասունցի Դավթի հերոսական կյանքի զանազան դրվագներ: Ծրագիրը խթանում է երեխաների արվեստի ընկալումը, ինչպես նաև հայրենասիրական զգացումները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Կրթական ծրագիրն ընթանում է երեք փուլով։ Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին և Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներին համառոտ ներկացվում է կոմիքսային արվեստի սկզբունքները: Ապա յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան պատկերներից եւ տեքստերից և վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները և ըստ ժամանակագրոթյան կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձևավորված տարբերակ: Գրանցման և տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

unnamed-1

unnamed-11

unnamed

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում