Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սահմանամերձ գյուղերի երեխաներն այցելեցին Beeline-ի Կապի թանգարան և Հաճախորդների սպասարկման կենտրոն

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ սահմանամերձ գյուղերի երեխաների և պատանիների համար կազմակերպեցին շրջայց Beeline-ի Կապի թանգարան, Հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Շրջայցը կազմակերպվեց Beeline-ի, «Հայրենիքի դարպասներ» ՀԿ–ի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ծրագրի շնորհիվ, որի շրջանակում ավելի քան 70 երեխա Տավուշի մարզի 12 սահմանամերձ համայնքներից 2015թ–ից ի վեր այցելում են Դիլիջանում գտնվող  «Թումո» կենտրոն և մասնակցում անիմացիայի, ֆիլմերի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և գրաֆիկական դիզայնի դասընթացների։

Beeline Կապի թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ Պատանիները նաև ծանոթացան ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի օպերատոների աշխատանքներին։

«Beeline–ը շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Այսօր դուք կբացահայտեք Հայաստանում կապի զարգացման պատմության մասին շատ հետաքրքիր փաստեր, կիմանաք հայ կապավորների գործած սխրանքների մասին և գործնականում կծանոթանաք օպերատորների աշխատանքներին։ Վստահ եմ, որ այսօրվա ծրագիրը կօգնի ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաղտնիք չէ, որ պատանիներն ու երիտասարդները երկրի ապագան են ու նաև ներկան: Մենք շատ ենք փորձել և փորձում սահմանամերձ գյուղերում ինչ-որ բան անել, բայց ոչ ոք դա չի կարող անել ավելի լավ, քան այդ գյուղերում մեծացած և ապրող երիտասարդները: Դրա համար շատ կարևոր է նրանց տալ հնարավորություն նոր բաներ սովորել և օգնել սովորածն օգտագործել ի շահ իրենց և իրենց գյուղերի: Մի հին ասացվածք կա` եթե մեկ տարվա պլաններ ես կապում` ծառ տնկիր, եթե հարյուր տարվա` երիտասարդներին կրթություն տուր», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Հյուրերը շրջեցին Երևանում գտնվող «Թումո» կենտրոնում, ծանոթացան ուսանողների և նրանց աշխատանքների հետ։ «Մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը և ցանկանում ենք, որ երեխաները մեր կենտրոնում ձեռք բերեն հնարավորինս շատ գիտելիքներ և հմտություններ։ Այն կօգնի նրանց ընդլայնել իրենց աշխարհայացքը, բացահայտել իրենց ներուժը, ինչպես նաև կօգնի  ժամանակակից մասնագիտություններ ձեռք բերելու հարցում»,– նշեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

unnamed-6

unnamed-7

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում