ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2010թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և բարձրացված հարցերին արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: