Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանին պետք է հայ-թուրքական հարաբերությունների խոսակցություն, ոչ թե կարգավորում. «Դիսկուրս»

«Առաջին լրատվական»-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ զրուցեց միջազգային վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի և ԱԺ պատգամավոր, միջազգայնագետ Շիրակ Թորոսյանի հետ: Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկել է հինգ շրջանների վերադարձի հարցը, և որ դրանց վերադարձի դեպքում խնդիրը կկարգավորվի: Փաստորեն Ռուսաստանի առաջարկը հնչեցվել է Թուրքիայի կողմից: Սա կարծես թե նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է Թուրքիային նույնպես մասնակից դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Նորություն չէ այն, որ Ռուսասատանը մշտապես ցանկացել է Մինսկի խմբի շրջանակներում տարվող գործընթացը դուրս բերել այդ հովանուց և տանել ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական գործարքի հարթություն: Թուրքիան դրան երբեք դեմ չի եղել: Դրան գալիս է լրացնելու Չավուշօղլուի չափազանց կարևոր հայտարարությունը, ընդ որում՝ նա նաև ասել է, որ այդ հարցում նրանք Ռուսաստանի հետ պայմանավորվել են: Եվ զարմանալի չէ նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դա չհերքեց, խուսափեց պատասխանից:

Սա չափազանց լուրջ ազդակ պետք է լինի հայկական դիվանագիտության համար, որպեսզի նորից «գույքագրի», թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության դաշնակիցներն ովքեր են, հակառակորդներն ովքեր են, և որն է Ռուսաստանի դերը: Ռուսաստանն այստեղ խաղում է երկդիմի խաղ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյան:

«Թուրքիայի վարքագիծը բոլորիս քաջ ծանոթ է, Թուրքիան իր դեմքը ցույց տվեց, երբ որ չվավերացրեց հայտնի արձանագրությունները՝ առաջ քաշելով ղարաբաղյան նախապայմանը: Նախապայմաններ պետք է չլինեին, և հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեին առանց Ղարաբաղի: Շրջափակամամբ, Ադրբեջանին աջակցելով, հրապարակային հայտարարություններով և վարքագծի մի շարք դրսևորումներով Թուրքիան ապացուցում է, որ շահագրգիռ կողմ է և անուղղակիորեն կա այդ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում:

Բայց մեր դիվանագիտությունը անում է ամեն ինչ, որ Թուրքիայի ներգրավումը բացառվի, և փառք Աստծո, դա ստացվում է: Եթե կա շահագրգիռ կողմ, ապա նա չի կարող հակամարտության կարգավավորման վրա, մեղմ ասած, դրական ազդեցություն ունենալ»,- նշեց Շիրակ Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում