Չինական Շիցզյաչժուան քաղաքում հարավկորեական Samsung ընկերության ներկայացուցիչները ծնկաչոք կանգնել են տեղի գործընկերների առջև՝ ինքնհրկիզվող Galaxy Note 7 սմարթֆոնների հետկանչի պատճառով։ Այս մասին հայտնում է Tech Today-ը։
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 20 թոփ-մենեջերներ ծնկի են եկել դիլերների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի ուշ ընկերությունում պարզաբանել են, որ դա արվել է՝ ի նշան երախտագիտության այն բանի, որ շատ չինացի դիլերներ պատվիրել են Samsung-ի արտադրանքը՝ չնայած սմարթֆոնների պայթյուններին առնչվող սկանդալի հետ։
«Samsung-ը կորեական ընկերություն է։ Կորեական մշակույթում ծնկի գալը համարվում է երախտագիտության և հարգանքի ժեստ»,-ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում։