Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Միասին ավելի ուժեղ ենք». Ջեյ Զին ու Բիյոնսեն ֆանտաստիկ համերգով աջակցեցին Քլինթոնին. 1in.am-ի թղթակիցը՝ ԱՄՆ-ից

Ամերիկացի հիփ-հոփ աստղերը նախագահական ընտրություններին աջակցում են Հիլարի Քլինթոնին: Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, աշխարհահռչակ ռեփեր Ջեյ Զին, մի քանի այլ հայտնի ռեփերների, մասնավորապես՝ Բիգ Շոնի, Ջեյ Քոլի հետ միասին, ֆանտաստիկ համերգ տվեց Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Ուոլսթեյն կենտրոնում: Համերգը տևեց ավելի քան երկու ժամ: Վերջնամասում բոլորի համար անսպասելիորեն հայտնվեց «հատուկ հյուրը»՝ երեկոյի թագուհին՝ երգչուհի Բիյոնսեն:

Երգիչները եկել էին Օհայո՝ կոչ անելու մարդկանց, որպեսզի քվեարկեն նախկին պետքարտուղարի օգտին: Համերգի գլխավոր ուղերձը միավորվելու կոչն էր, տարբեր ռասսաների, էթնիկ ու սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին միասնությունը: «Stronger together», այսինքն՝ միասին ավելի ուժեղ ենք. սա է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնի կարգախոսը, որով նա մարտահրավեր է նետում ռասսայական խտրականությանը երկրում, կանանց իրավունքների ոտնահարմանը, իրավահավասարության և մի շարք այլ խնդիրներին:

Տիկին Քլինթոնը, ում Ջեյ Զին ներկայացրեց որպես Միացյալ Նահանգների հաջորդ և առաջին կին նախագահ, հայտնվեց երեկոյի ամենավերջում:

«Ես ուզում եմ ապրել այնպիսի աշխարհում, որտեղ իմ դուստրը որևէ սահմանափակում չի ունենա, որտեղ կարևոր չեն լինի ոչ մարդկանց մաշկի գույնը, ոչ ազգությունը, ոչ էլ սոցիալական կարգավիճակը: Ես որևէ անձնական բան չունեմ նրա [Դոնալդ Թրամփի] դեմ, բայց իր հայտարարությունները վիրավորական են ինձ համար, ուստի նա չի կարող իմ նախագահը լինել, նա չի կարող մեր նախագահը լինել: Այն, ինչ պառակտում է մեզ, թուլացնում է մեզ, իսկ այն, ինչ միավորում է, ավելի ուժեղ է դարձնում: Մենք ուժեղ ենք միասին: Ուզում եմ ձեզ ներկայացնել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահին»,- հայտարարեց Ջեյ Զին:

Հիլարի Քլինթոնը երկար չխոսեց, բայց նախ արձանագրեց՝ ահա սա է Ամերիկան, ընկերներ:

«Այստեղ կանգնած է մի կին, որը ոգեշնչում է շատ ու շատ այլ կանանց: Ես շնորհակալ եմ Բիյոնսեից՝ դա աշխարհին ցույց տալու համար: Շնորհակալ եմ նաև Ջեյից՝ իր երաժշտության մեջ մեր երկրի գլխավոր մարտահրավերների՝ աղքատության, ռասիզմի մասին բարձրաձայնելու համար: Մենք կիսատ թողած գործ ունենք, ավելի շատ պատնեշներ պիտի կոտրենք: Ես ուզում եմ դառնալ այնպիսի նախագահ, որն օգնում է բոլորին՝ իրացնելու իրենց աստվածաշնորհ պոտենցիալը, և ես չեմ կարող դա անել, քանի դեռ երեքշաբթի օրը չենք որոշել, թե ինչպիսի երկիր ենք ուզում լինել. կմերժե՞նք արդյոք գորշ ու պառակտող տեսլականը մեր ապագայի համար և ընդունենք հուսահելի, ներառող ու միավորող Ամերիկա»,- այսպիս ուղերձով Քլինթոնը դիմեց Քլիվլենդի բնակիչներից:

2b0eaa6ea468d90f

2bc7e86b17902f7d

3d17117f411e1c03

6c0dfdfdbf81f7a1

07db782c9d2f431e

68c128b62d109b90

00973c0a28cb782a

6254bc1446174aa9

7693397f100a2eff

ae1571e7802076e4

ca1809747263a774

ce5b2045fbfa6360

d6b4ceb57d850db8

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում