Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Samsung ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել ԱՄՆ-ից հետ կանչել սեփական արտադրության 2.8 միլիոն լվացքի մեքենա՝ կապված տերերի վնասվածքների հետ, որոնց պատճառը եղել են լվացքի մեքենաների խնդիրները։
ԱՄՆ Սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը գնորդներից արդեն իսկ ստացել է ավելի քան 700.000 բողոք, որոնք առնչվել են օգտագործման ժամանակ լվացքի մեքենաների վերին կափարիչի անսպասելի բաժանման մասին։
9 դեպքում տվյալ անսարքությունը հանգեցրել է վնասվածքների։ Հաղորդվում է, որ ընկերությունը հետ է կանչում ուղղահայաց բեռնվածությամբ 34 մոդելի լվացքի մեքենա, որոնք շուկայում հայտնվել են 2011 թվականին։