Lenovo չինական ընկերությունը կարող Է դադարեցնել սեփական ապրանքանիշի ներքո սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին հաղորդում է Gizmochina со-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուր:
Աղբյուրի խոխանցմամբ՝ փոփոխությունները Lenovo-ում տեղի կունենան մոտ ժամանակներս: Ընկերության հաջորդ մոդելները կարտադրվեն Moto բրենդի ներքո: վերջին սարքը, որ կարտադրվի Leneovo ապրանքանիշի ներքո, կդառնա P2-ը։
Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել Lenovo սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին: Սպասվում Է, որ հայտարարությունը կարվի P2-ի շնորհանդեսի ժամանակ: