Tuesday, 23 04 2024
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Մեր սերունդը մի լավություն կարող է անել երիտասարդությանը՝ շուտ մեռնել. Տիգրան Խզմալյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, անդրադառնանք Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին: Երևի թե այդ զարգացումները կարելի է կոչել նախընտրական, քանի որ նոր կուսակցություններ են առաջանում, քաղաքական նոր գործիչներ են հայտնվում, այս առումով բուռն շրջան ենք ապրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

-Գրեթե երկու տասնամյակ Հայաստանում քաղաքական գործունեությունը պարզ իմիտացիա է, թատերական գործողություն, ներկայացումներ՝ մեկ-մեկ կրկեսային: Ահա թե ինչու մեզ մոտ չկա ո՛չ թատրոն, ո՛չ կրկես, դրանց կարիքն այլևս չկա: Կարելի է նշել այդ շրջանի սկիզբը, դա իհարկե միանգամից, մի օրվա մեջ չէ, որ կատարվեց, այնուամենայնիվ կարելի է վստահությամբ ասել, որ 99թ. հոկտեմբերի 27-ը եղել է հայոց պետականության սպանության օրը, որից հետո Հայաստանը վերածվեց ռուսական վերահսկողության տարածքի, յուրահատուկ, ինչպես վերջերս վարչապետը լեզվի սայթաքում ունեցավ՝ ասելով ռազմական պոլիգոն, ես կասեի՝ քաղաքական տեխնոլոգիաների փորձադաշտ: Ժամանակը կգա, և մենք կհասկանանք, որ բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում էին և կիրառվում են Ռուսաստանում, փորձարկվում են Հայաստանում, և 99թ. դրանց սկիզբն է, որից հետո ընտրություններ չկային և չկան մինչև այսօր: Իմ համոզմամբ՝ սկսվել է անցումային ժամանակաշրջան:

-Բայց մենք Սահմանադրություն փոխեցինք, այսինքն՝ քաղաքական ուժերը նոր ձևեր, նոր իմաստ պետք է ստանային այս նոր Սահմանադրության գործունեության ներքո, օրինակ, նոր գաղափարներ են առաջ գալիս: Կարծեմ, երբ որ Գագիկ Ծառուկյանը նոր մտավ քաղաքականություն, մենք սկսեցինք խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին…

Մենք չսկսեցինք խոսել, դա մենք չէինք խոսում:

Մեր քաղաքական գործիչներն էին խոսում: Կարծես թե նա նորից վերադառնում է քաղաքականություն, նոր գաղափարներ կբերի՞ իր հետ, թե՞ կմնանք 19-րդ դարի բուրժուադեմոկրատիայի շրջանակներում:

-Մենք կմնանք ոչ թե 19-րդ դարի բուրժուական դեմոկրատիայում, այլ մենք դեռևս չենք հասել դրան, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, հասնելու բուրժուադեմոկրատական հեղաշրջման, առայժմ մենք ռազմաֆեոդալական շրջանում ենք Ռուսաստանի հետ:

Ես ուզում եմ վերհիշել մի դրվագ: Դուք ասացիք, որ մենք Սահմանադրություն ենք փոխել: Եկեք հիշենք (իմ կարծիքով՝ հասարակությունը լավ չի հիշում), թե երբ հնչեց Սահմանադրությունը փոխելու կոչը, դա անիջապես 2013թ. սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո էր. առաջին քաղաքական հայտարարությունը, որը հնչեց Հայաստանում, այդ քաղաքական կապիտուլյացիայից հետո, երբ որ Հայաստանի երրորդ Հանրապետության դագաղի մեջ խփվեց վերջին մեխը՝ այդ չարաբաստիկ սեպտեմբերի 3-ը, եվրաասոցիացումից հրաժարումն ու մուտքը ԵՏՄ…

Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ Սահմանադրության այս ձևը փորձարկվում է, որ հետո այն կիրառվի Ռուսաստանո՞ւմ:

-…Բանն այն է, որ Պուտինը տվյալ դեպքում լուծում էր կոնկրետ հարց Հայաստանի և խորհրդային այլ երկրների հետ, ես դա կանվանեի Բելառուսի կամ Լուկաշենկոյի սինդրոմ: Բանն այն է, որ Բելառուսի կիսաանկախությունը ջղաձգում և նյարդայնացնում էր Կրեմլի ղկավարներին…

Պուտինը արեց իր համար կարևոր եզրակացություն, նա որոշեց, որ Ռուսաստանին կցվող տարածքները չպետք է լինեն նախագահական, պետք է լինեն անպայման խորհրդարանական: Դա նույնպես առաջին անգամ կիրառվեց Հայաստանում:

Ս. Սարգսյանը առաջին անգամ 2016-ի ապրիլին դիմադրեց Պուտինին, չգնաց Մոսկվա և չխնդրեց Պուտինին՝ այստեղ բերել ռուսական զորքեր, և դա հզորագույն ռազմավարական քայլ էր:

Պուտինը հասկանում է, որ անգամ նման թույլ և կախյալ ղեկավար՝ տեղապահ ունենալով Հայաստանում, նա ունենալու է խնդիրներ: Եվ դա տեղի ունեցավ նաև հուլիսին, երբ նա Պուտինի պահանջը՝ գնդակահարել «Սասնա ծռերին», Հայաստանը կարող էր բերել նոր ճգնաժամի, քանի որ քաղաքացիական պատերազմի մեջ էր մտնելու: Սարգսյանը չգնաց դրան, նա չբերեց այստեղ «Ալֆա» ինչպես Քոչարյանը՝ մարտի 1-ին: Պուտինը հիմա մեծ խնդիր ունի Հայաստանում, ինչը չէր ունենա, եթե Հայաստանում գործեր խորհրդարանական երկրի մոդելը: Խորհրդարանական Հայաստանը շատ հեշտ թիրախ է Ռուսաստանի համար…

Հայաստանը 2016թ. մտել է անցումային շրջան, փորձում է դուրս գալ Ռուսաստանի ճնշման տակից: Ռուսաստանը գահավիժում է, և նրա անխուսափելի գահավիժումը չեն տեսում միայն կույրերը, ավելի ճիշտ՝ կույրերն էլ են տեսնում, չեն տեսնում միայն այն մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնել դա: Պուտինյան վարչախմբի խաղն ավարտված է: Հայաստանը վերջին 100 տարվա ընթացքում երկու անգամ է անկախություն ստացել, երկուսն էլ կապված էին Ռուսաստանի փլուզման, վերաձևավորման հետ: Այս առումով մեզ ամիսներ են մնում: Իզուր չէ, որ Ս. Սարգսյանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն լինի իշխանության, այլև ընդդիմության առաջնորդ:

-Մենք պետք է նստենք և պասիվ սպասենք Ռուսաստանի գահավիժմա՞նը:

-Ոչ: Ասում էին՝ կա դեմոկրատիա, չկան դեմոկրատներ: Հիմա Հայաստանում կա եվրոպական վեկտոր, չկան դրա կրողները: Անկախության այն իմիտացիան,որը հիմնական պատճառն էր 20թ. մեր անկախության կորստի, կրկնվեց 90-ին, չկար ժողովրդավարություն, չկային ժողովրդավարներ, այդ ամենը տևեց ընդամենը մինչև 95թ. առաջին իսկ խորհրդարանական ընտրությունները և 96-ի կեղծիքը, այսինքն՝ եթե պատերազմի ժամանակահատվածը հանենք, մենք ընդամենը 356 օր ունեինք ժողովրդավարական, որից հետո դրան չդիմացանք, որովհետև ժողովրդավարություն հայտարարած, դրանով երդված մարդիկ իրականում նույն դիկտատորներն էին, նրանք այդպես էլ ասացին՝ «խաղ չկա» «ինչքան կուզենք, կխփենք»… Ուղղակի փոխվում է տերը: Լվեճները խուճապի մեջ են. շունը սատկում է, և լվեճները, որ նրա ծալքերում գրեթե 20 տարի ապրում էին, նոր շուն են փնտրում, որի ծալքերի մեջ կարող են բարգավաճել:

-Դուք գտնում եք, որ եվրոպական, ժողովրդավարական համակարգերը նույնպե՞ս թուլ կտան, որ իրենց ծալքերում պարազիտանան լվեճները:

-Բանն այն է, որ Եվրոպան քննություն չի ընդունում, պայմաններ է դնում՝ բոլորովին այլ խնդիրներ դնելով, Եվրոպան ոչ թե «պապա» է, այլ գործընկեր է, տալիս է հնարավորություն, աշխատատեղեր, օրենք: Հայաստանի ժողովուրդը տիրոջ կարիք չունի, ունի երկու կարիք՝ քաղաքական, տնտեսական անձնական ազատության և արդարության կարիք: Տերեր պետք են մեր այսօրվա տերերին, որոնք իրականում ստրուկ են և փնտրում են իրենց ստրկամտության համար նոր «շուն»:

-Բայց Հայաստանում կան արևմտամետ կղզյակներ, որոնք կարծես թե չեն տեղավորվում Ս. Սարգսյան-ընդդիմություն գծագրի մեջ, և նրանք կարող են դառնալ Արևմուտքի համար գործընկեր նույնիսկ հիմա: Ինչո՞ւ այդ ուժերը չունեն հնարավորություն միասին հանդես գալու, ավելի բարձր իրենց մասին հայտարարելու, զարգանալու և ժողովրդին ավելի զարգացնելու:

-Ուժերը բավականաչափ ուժեղ չեն, դեռևս թույլ են: Ես ինքս փորձում եմ հիմա «Եվրոպական ընտրություն» կուսակցություն հիմնել, որը ուղղված է երիտասարդ սերնդին և միջին դասին: Մենք, իհարկե, կմիավորվենք, միգուցե ոչ թայֆայական ձևով, ինչպես որ ընդունված է տեղական քաղաքականության մեջ, սակայն միավորում տեղի կունենա: Այստեղ չկա նպատակ հավաքվելու և գրավելու խորհրդարանը մի պարզ պատճառով, եթե հենց այսօր հրաշքով Ս. Սարգսյանը որոշի խորհրդարանը, բոլոր լծակները հանձնել Պ. Հայրիկյանին և Խ. Քոքոբելյանին, դա չի բերի մեր երազած արդյունքին, որովհետև ժողովրդի մեծամասնությունը դեռևս կրթված չէ, պատրաստ չէ ազատության, որովհետև ազատությունը մարտահրավեր է, պահանջում է նոր սերնդի մուտքը… Մեր սերունդը մի լավություն կարող է անել մեր ժողովրդին և մատաղ սերնդին՝ երիտասարդությանը՝ շուտ մեռնել և տեղ բացել նրանց համար: Եթե երկարակյաց լինենք, պետք է գոնե չխանգարենք նրանց: Նոր սերունդը առանց սովետական ախտի՝ առանց ստրկամտության կկարողանա դառնալ եվրոպացի, մենք դրա շնորհքը չունենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում