Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է շուրջ 7,85 տոկոսով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 117,19 դոլարի ԱՄՆ ֆոնդային բորսայի փակվելուց հետո, հաղորդում է RNS-ը։
Նշվում է, որ գնանկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը կարող է արձանագրել գովազդից ստացված եկամտի աճի դանդաղում: Սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Դևիդ Վեները հայտարարել է, որ գովազդից ստացվող եկամտի աճը կդանդաղի գովազդի ծավալի սահմանափակման պատճառով, որը Facebook-ը կարող է ցուցադրել իր օգտատերերին։
Բացի այդ ընկերությունը նախատեսում է ներդրումների մեծ ծավալ իրականացնել 2017թ․, ինչը կհանգեցնի ծախսերի կտրուկ աճի։