ՕՊԵԿ-ի անդամ երկրներում «սև ոսկու» արդյունահանումը հասել է օրական 34․2 միլիոն բարելի։ Գնալով ավելի քիչ հավանական է թվում, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնության կգան և նավթի արդյունահանման սառեցման գործարք կկնքեն։ Այս դեպքում մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 40 դոլար ։ Ինչպես հաղորդում է Blommberg-ը, նման կարծիք են հայտնել Goldman Sachs Group-ի վերլուծաբանները։
Նշենք, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 30-ին Վիեննայում։ Կողմերը մտադիր են վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ կրճատել ածխաջրածինների մատակարարումը, ՕՊԵԿ-ին պետք է միանան նավթ արտադրող այլ երկրներ ևս, որոնք չեն անդամակցում կազմակերպությանը։