Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է սերտացնի հարաբերությունները Հայաստանի հետ․ The Huffington Post

2014թ. սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, արևմտյան քաղաքական գործիչները փորձում են անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական նոր արշավները Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային պետություններում։ Չնայած Ռուսաստանին զսպելու Արևմուտքի ջանքերը նվազեցրել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ հավանական ագրեսիայի հնարավորությունը՝ ամերիկացի քաղաքական գործիչները ծայրահեղ սխալ են թույլ տվել՝ քիչ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում ՌԴ-ի ապակայունացնող վարքին՝ գրում է միջազգային հարաբերությունների փորձագետ Սամուել Ռամանին Huffington Post-ում։

Հարավային Կովկասում ԱՄՆ մշտական ներկայության բացակայությունը օգնել է Պուտինին իշխող դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում, ինչպես նաև թույլ է տվել Մոսկվային կանխամտածված բորբոքել ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում՝ իր հեգեմոնիկ ձգտումներն առաջ մղելու համար՝ գրում է հոդվածագիրը։

Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազեցնելու համար ԱՄՆ-ը պետք է զգալիորեն մեծացնի Հայաստանին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնությունը, ինչն իր հերթին թույլ կտա Նահանգներին աշխարհաքաղաքական հենք ձեռք բերել Հարավային Կովկասում: Հեղինակի կարծիքով՝ ամերիկա-հայկական ուժեղացված դաշինքը վերջ կդնի Ռուսաստանի հեգեմոնիային Հարավային Կովկասում և ԱՊՀ երկրներում՝ չորս ուղղությամբ:

1. Նախևառաջ անվտանգության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը Վաշինգտոնին թույլ կտա ձեռք բերել վստահելի դաշնակից տարածաշրջանում և անհրաժեշտության դեպքում մարտահրավեր նետել Կրեմլին:

Ամերիկացի քաղաքական գործիչները Հայաստանին դիտարկում են որպես ՌԴ հավատարիմ դաշնակից, քանի որ երկիրը ՌԴ-ի կողմից ղեկավարվող ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, և կարծում են, որ հետաքրքրված չէ Վաշինգտոնի հետ ռազմավարական համագործակցությամբ: Հայաստանում վերջին հակառուսական ցույցերի ալիքը վկայում է այն մասին, որ նման տեսակետն այլևս արդիական չէ: Հոդվածագիրն անդրադառնում է ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նշելով, որ հայերի մի մասի կարծիքով՝ Ռուսաստանը, որը զինում է նաև Ադրբեջանին, աջակցել է վերջինիս Լեռնային Ղարաբաղ ներխուժելու հարցում: Այնուհետև հեղինակը բերում է մի շարք փաստեր՝ ցույց տալու համար, որ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր է ԱՄՆ-ի համար, քան Ադրբեջանը, մասնավորապես՝ հայամետ լոբբիստները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանի պատերազմին՝ այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը հարել է Ռուսաստանին:

Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը, հավանական է, ստիպեն Սերժ Սարգսյանին ընդունել ԱՄՆ-ի կողմից տնտեսական և ռազմական աջակցությունը: Եթե Սարգսյանը նման բան անի, նա կարող է հանգստացնել մի շարք հայ երիտասարդների, որոնք աջակցում են Հայաստանի և Եվրամիության ասոցացմանը, որն առաջարկվել էր 2013թ.: Հոդվածագիրը նաև նշում է, որ հենց այդ երիտասարդներն են մասնակցել 2015թ. «Էլեկտրիկ Երևանի» ցույցերին:

2. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացումը կստիպի Ռուսաստանին նոր դաշնակից փնտրել տարածաշրջանում, որը կլինի նույնքան հավատարիմ, որքան Հայաստանը:

Չնայած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ավելի հանդուրժող է Կրեմլի հանդեպ, քան նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այնուամենայնիվ՝ Վրաստանի կառավարությունն ունի արևմտամետ կողմնորոշում և ատելությամբ է վերաբերվում ՌԴ-ին՝ երկրի տարածք ներխուժելու համար: Ադրբեջանը ևս չի դառնա Հայաստանի նման հաճախորդ Ռուսաստանի համար, եթե անգամ Մոսկվայի և Բաքվի միջև տնտեսական և անվտանգության ոլորտում համագործակցությունը խորանա. Բաքուն ամեն դեպքում կցանկանա անկախ լինել ՌԴ-ի ազդեցության ոլորտից:

Հոդվածագրի կարծիքով՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության ընդլայնումը կնպաստի, որպեսզի Չինաստանն ուժեղացնի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, որի հետ առևտրական կապերը ներկայում երկրին բերում են տարեկան 2 միլիարդ դոլար: Այս դեպքում Հարավային Կովկասում կնվազի նաև Ռոսաստանի հեգեմոնիան:

3. ԱՄՆ-Հայաստան ավելի հուսալի համագործակցությունը կթուլացնի ՀԱՊԿ անվտանգության բլոկի կապը:

Չնայած Ռուսաստանի համագործակցությունն Ադրբեջանի հետ տնտեսական առումով ավելի շահավետ է, քան Հայաստանի հետ, ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել ՀՀ-ին՝ ցույց տալու համար ՀԱՊԿ անվտանգության երաշխիքի հուսալի լինելը: Պուտինը հավատացած է, որ Հայաստանը կախվածություն ունի իր երկրից, ուստի զենքի վաճառքը Բաքվին չի դրդի Հայաստանին «դասալիք լինել» ռուսական ազդեցությունից: Այդ պատճառով եթե ԱՄՆ-ը մեծ քանակությամբ զենք վաճառի Հայաստանին, Պուտինի հավասարակշռության քաղաքականությունը Կովկասում կարող է հօդս ցնդել: Հեղինակր կարծում է, որ Ռուսաստանին հազիվ թե հաջողվի համոզել Ադրբեջանին անդամակցել ՀԱՊԿ-ին, քանի դեռ Հայաստանն անդամակցում է կազմակերպությանը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունում արմատական փոփոխությունները կարող են ազդել նաև ԱՊՀ մյուս երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է ուժեղացնել Աստանայի համագործակցությունը Պեկինի հետ, մասնավորապես, անվտանգության ոլորտում, Բելառուսն իր հերթին կփորձի հարաբերությունները բարելավել Եվրամիության հետ: Այսպիսով ՀԱՊԿ-ը կվերածվի խորհրդանշական կառույցի՝ կարծում է Ռամանին:

4. Եթե ԱՄՆ-ը ընդլայնի Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը, Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա:

Զենք վաճառելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ ՌԴ-ն հավասարակշռություն է պահում հակամարտող կողմերի միջև: Այս լծակը թույլ է տալիս Պուտինին ԼՂ հակամարտությունը կիրառել Մոսկվայի ռազմավարական շահերից ելնելով: Ապրիլի սկզբին, երբ ԼՂ-ում պատերազմական գործողություններ ծավալվեցին, ՌԴ-ի միջնորդությամբ կրկին կրակի դադարեցման ռեժիմ հաստատվեց: Եթե ԱՄՆ-ը մեծացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ապա զգալիորեն կնվազի Ռուսաստանի ազդեցությունը ԼՂ հակամարտության վրա: Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում Ռուսաստանն ավելի շատ զենք վաճառի Ադրբեջանին՝ որպես պատասխան միջոց հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման: Հոդվածագրի խոսքով՝ Ռուսաստանը կարող է անգամ դրդել Ադրբեջանին կրկին պատերազմի մեջ ներքաշվել Հայաստանի դեմ՝ ԼՂ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Բայց Պուտինին հազիվ թե հաջողվի նման բան անել, քանի որ վերջին տարիներին ադրբեջանցիները հասկացել են, որ փոքր մասշտաբի ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի ավելի նախընտրելի է լայնամասշտաբ պատերազմից ՝ գրում է հոդվածագիրը և հավելում, որ ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ակտիվացումը ձեռնտու էր Ալիևի կառավարությանը. նա այս կերպ փորձում էր շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսությունում առկա բազմաթիվ խնդիրներից:

Եթե ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրի գերժամանակակից ռազմական տեխնիկա՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը հակամարտող կողմերին տրամադրում է խորհրդային զենք, Ադրբեջանը զերծ կմնա լայնածավալ պատերազմ սանձազերծելուց: Ադրբեջանցի քաղաքական գործիչները չեն մոռացել 1988-1994թթ. պատերազմն ընդդեմ Հայաստանի, որի ժամանակ զոհվել է ավելի քան 30 հազար ադրբեջանցի, ուստի Ալիևը չի կարող իրեն թույլ տալ կրկնել 1990-ական թվականների արյունահեղությունը, երբ երկիրը գտնվում է տնտեսական վատ վիճակում, իսկ հասարակության դժգոհությունն օրեցօր աճում է:

Այսպիսով՝ ԱՄՆ կառավարությունն այժմ հնարավորություն ունի մեծացնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ Հայաստանի հետ տնտեսական և ռազմական սերտ համագործակցության միջոցով, ինչն իր հերթին թույլ կտա Նահանգներին կարևոր դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և Ռուսաստանին զրկել հավատարիմ գործընկերոջից: Չնայած այս առավելություններին՝ Վաշինգտոնի ադրբեջանամետ սենտիմենտալությունը և ամերիկացի քաղաքական գործիչների անտարբեր վերաբերմունքը Հարավային Կովկասում ծավալվող քաղաքական զարգացումների նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտեն ԱՄՆ-ի և Հայաստանի միությանը տեսանելի ապագայում՝ եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում