Google ամերիկյան կորպորացիան մարդկանց տրամադրում է հնարավորություն՝ այցելելու հայտնի վայրեր։ Դա հնարավոր է առցանց։ Նման հնարավորությունն ընձեռում է Google Arts & Culture կայքը։
Այն թույլ կտա տեսնել աշխարհի 50 ամենահայտնի թանգարանները, ծանոթանալ վիթխարի քանակությամբ լուսանկարների և ինտերակտիվ ռեժիմով տեսնել 150 ցուցադրություններ։
Մասնագետները կանխատեսում են, որ ռեսուրսը կդառնա շատ հանրահայտ։ Էքսկուրսիաները կլինեն անգլերենով։