Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

ԵՄ-Հայաստան բանակցություններում անորոշություն է. պետք է սպասել ԵՏՄ-ի սահմանած «կարմիր գծեր»-ին. «Դիսկուրս»

Տեսնում ենք, որ մեզ մոտ շատ արագ կառավարություններ են փոխվում, և այս փոփոխությունները կարծես թե արդյունք չեն տալիս. անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք սա հետևանքը չէ 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշման, երբ որոշվեց, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջապես պետք է կապվի Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Գագիկ Մինասյանը նշեց, որ Արևելյան գործընկերության այն երկրներում, որոնք ընտրել են ոչ թե ԵՏՄ, այլ ԵՄ ուղին, տնտեսական առումով խնդիրները պակաս չեն, իսկ ոչ տնտեսական խնդիրները ավելի խորքային ու ավելի անդառնալի են: «Մենք կրում ենք Ռուսաստանի տնտեսության հետ կապված խնդիրների արդյունքները, որը կկրեինք անկախ ԵՏՄ անդամակցությունից, այնպես որ այդ իրողությունները ոչ թե ԵՏՄ անդամակցությամբ են պայմանավորված, այլ հիմնականում գլոբալ զարգացումներով: Գ. Մինասյանի դիտարկմամաբ՝ ԵՏՄ անդամակցությունը տվել է որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորություններ»:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ մեր տնտեսության այս վիճակը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ միշտ ունեցել ենք ոչ օպտիմալ կառավարում, եթե անգամ տնտեսական աճ ենք ունեցել: «Եթե ի սկզանե վարեինք այնպիսի քաղաքականություն, որ մեր շուկան պատրաստ լիներ տարբեր հարվածների, ապա շատ խնդիրներ չէին ծագի: Ասոցացման համաձայնագրով որակական նոր տնտեսական հարաբերություններ կձևավորվեին, որի արդյունքում կարող էինք  մրցունակ լինել համաշխարհային մակարդակում: Իսկ այսօրվա դրությամբ ամենամեծ խնդիրն անորոշությունն է. ԵՏՄ-ն չգիտի, թե ուր է գնում, և դա Հայաստանին դնում է այն իրավիճակում, որ չի կարողանում այլ երկրների հետ համագործակցել»: Թ. Պողոսյանի խոսքով ՝ պետք է սպասենք, թե երբ պետք է ձևավորվեն ԵՏՄ-ի սահմանած «կարմիր գծերը», որից հետո փորձենք գնալ այլ երկրների հետ համագործակցության շուրջ բանակցելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում