Նավթի շուկայի կայունացման միջոցառումներին, ինչպես նաև կարտելի կողմից նավթի արդյունահանման ծավալների հնարավոր կրճատմանը նվիրված ՕՊԵԿ-ի տեխնիկական բանակցությունները Վիեննայում մտել են փակուղի՝ Իրանի ու Իրաքի դիրքորոշումների շուրջ վեճերի պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Իրանն ու Իրաքը հայտարարում են, որ ՕՊԵԿ-ը սխալ է գնահատում իրենց արդյունահանման մակարդակները, և չեն համաձայնում սառեցնել իրենց արտադրությունը։ Չնայած անհամաձայնության մթնոլորտին՝ կարտելի երկրների հանդիպումը շարունակվում է։