Armtimes.com–ի տեղեկություններով, երեկ կաշառքի պահին ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով ձերբակալվել է նաև փաստաբան Էլզա Զաքարյանը:
Նույն այդ տեղեկություններով, քրեական գործի նյութերով պարզվել է, որ փաստաբանն է պայմանավորվել ու կապ ստեղծել դատավոր Իշխան Բարսեղյանի ու կաշառք տվողի միջև:
Նշենք, որ Զաքարյանը քաղաքացիական գործերով փաստաբան է: