Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքի 16-ամյա ամերիկուհու գլուխը մնացել է դդմի մեջ։ Համապատասխան տեսանյութը YouTube վիդեոհոսթինգում տեղադրվել է հոկտեմբերի 25-ին և 3 օրում ունեցել է մոտ 190.000 դիտում։
Ռեյչել Ռալֆսն ու նրա եղբայրը Հելոուինից առաջ հավաքվել են ընտանեկան սեղանի շուրջ, որպեսզի դդումները պատրաստեն այդ տոնի համար։ Աղջիկը փորել է դդումը և նրա մեջ է մտցրել իր գլուխը, սակայն ակնթարթներ անց հասկացել է, որ այն չի կարողանում դուրս բերել դդմի միջից։
Դրան խանգարել է նրա մազերի պոչը։ Երբ հերոսուհու հարազատները պայքարել են երևույթի դեմ, ընտանիքի հայրն առաջարկել է կանչել հրշեջներին, ինչը հարուցել է աղջկա բուռն դժգոհությունը։
5 րոպե անց Ռեյչելի մորը հաջողվել է փաթաթել նրա մազերն ու ազատել դստերը առանց փրկարարների օգնության։