Gazetekars-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» խողովակաշարը (TANAP) Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն օղակ է։
Նրա խոսքերով՝ TANAP գազատարը Թուրքիայի համար ունի հատուկ կարևորություն. «TANAP-ի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործման հանձնումից հետո կամրապնդվի Թուրքիայի հետ Եվրոպայի տնտեսական գործընկերությունը։ Այդ նախագծերն ավելի ուժեղ են դարձնում Թուրքիան»։