Yahoo News-ի փոխանցմամբ՝ ռուսական ու ամերիկյան ինքնաթիռները վտանգավոր մոտ հեռավորության վրա մոտեցել են իրար։Միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 17-ին, Սիրիայում։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆ Հարիգանը։ Նրա խոսքերով՝ ռուսական կործանիչը, որը ուղեկցում էր հետախուզական մեծ ինքնաթիռի, մոտեցել է ամերիկյան մարտական ինքնաթիռներին, որոնք առաջադրանք են կատարել Սիրիայում։
Հարիգանը հայտարարել է, որ ինքնաթիռների միջև նվազագույն հեռավորությունը կազմել է կես մղոն (մոտ 900 մետր)։ Ռուսական կողմը միջադեպը պայմանավորել է նրանով, որ օդաչուն չի նկատել ամերիկացիներին, քանի որ եղել է մութ և ամերիկյան ինքնաթիռները թռիչքի ժամանակ անջատել են իրենց լույսերը։