Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին՝ կապված հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեդարձի հետ.
«Թուրքիայի Հանրապետությունը հուլիսի 15-ին համարձակորեն հաղթահարեց փորձությունը՝ հեղաշրջման փորձը՝ ուղղված Սահմանադրության, պետականության ու ժողովրդավարության դեմ։
Ադրբեջանը, որը մշտապես Թուրքիայի կողքին է, ձեզ հետ միասին վերապրեց այդ սարսափելի գիշերվա ողջ ցավը և եղբայրական ժողովրդի հաղթանակը։
Վստահ եմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև օրեցօր ամրապնդվող դաշնակցությունն ու գործընկերությունը , մեր եղբայրական հարաբերությունները այսուհետ նույնպես կծառայի մեր երկրների առաջընթացին, բարօրությանը, մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրապնդմանը»։
Իլհամ Ալիևը շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։