Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը քննարկել և հաստատել է հռչակագիրը, որն ընթացիկ տարվա օգոստոսին Բաքվում ստորագրվել է Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից։
Հռչակագրով կողմերը պարտավորվել են ուսումնասիրել Կասպից ծովում համագործակցության հնարավորությունը՝ ներառյալ նավարկության ու ծովային զբոսաշրջության ոլորտներում։
Ադրբեջանցի պատգամավորները դրական գնահատական են տվել երեք երկրների ղեկավարների ստորագրած հռչակագրին։ Փաստաթղթում Կասպից ծովը որակվել է որպես խաղաղության, բարեկամության ու անվտանգության տարածք և կարևորվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուտափույթ հստակեցումը։