Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները հետաձգվում են:Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից և Վրաստանից, այն կախված է նաև Թուրքիայից, և երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով»,-ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը:
Թուրքական հատվածում երկաթգծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-28 պաշտոնական այց է կատարել Վրաստան:
Այցը կատարվել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով: