Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆևին, հաղորդում է Report վրացական բյուրոն։
«Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են։ Հավատում եմ, որ նման այցերը կնպաստեն մեր ռազմավարական գործընկերության ամրապնդմանը և զարգացմանը բոլոր ոլորտներում»,- ասել է Մարգվելաշվիլին։
Նախագահը նաև նշել է, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը։