Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Համազգային թատրոնում

Անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 18.00-20.00 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (Ամիրյան 26): Ինչպես տեղեկացրին գրողի մահվան կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ձևավորված կառավարական հանձնաժողովից, հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ից 14.00 Հայաստանի գրողների միությունում (Բաղրամյան 3): Հուղարկավորությունը Երևանի քաղաքային պանթեոնում:

Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1974-75թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում:

1975-76թթ. եղել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1980-81-ին` «Սովետական գրականություն» ամսագրի գրական-գեղարվեստական գրականությա ն բաժնի վարիչ, 1981-82–ին` «Սովետական գրող» /այժմ «Նաիրի»/ հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա գլխավոր խմբագիր: 1988-89թթ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: 1989-ից «Նորք» հանդեսի տնօրենն էր, ապա գլխավոր խմբագիրը: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1965թ. հրատարակել է «Որոնումներ» խորագրով վիպակների և պատմվածքների առաջին ժողովածուն: Այնուհետև հաջորդել են «Երկու վիպակ» /1970/, «Ամենատաք երկիրը» /1977/, «Երկար, հրաշալի օր» և «Ճայերը» /1980/, «Որդան կարմիր» /1984/, «Ծիրանի ծառերի տակ»
/2006/, «Նռներ» /2016/ և այլ ժողովածուները: Ռ. Հովսեփյանի սցենարներով «Մոսֆիլմում» և «Հայֆիլմում» նկարահանվել են «Հնձան» /1973/, «Ամենատաք երկիրը»/1983/, «Ապրիլ» /1985/, «Խնձորի այգին» /1985/ ֆիլմերը:

Ռուբեն Հովսեփյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Հայ ընթերցողին նրա թարգմանությամբ ներկայացվել են Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները:

Ռուբեն Հովսեփյանի վաստակը բարձր է գնահատվել պետության կողմի ց և ընթերցողների շրջանում: Արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան /1980/, Հրանտ Մաթևոսյանի անվան /2010/, ՀՀ նախագահի /2006/ մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» /2009/, և «Երախտագիտության» /2016/ մեդալներով: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Սիրված գրողի, հայ մշակույթի իսկական նվիրյալի, ճանաչված ազգային-քաղաքական գործչի՝ Ռուբեն Հովսեփյանի, հիշատակը միշտ վառ կմնա նրա բարձր արվեստն ու մարդկային կերպարը գնահատողների, բազմահազար ընթերցողների սրտերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում