Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվութ յան վարչությունից:
Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով: Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը: Հիշեցնենք, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին: