2016թ․ հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Վրաստան են ժամանել 120,8 հազար զբոսաշրջիկ, ինչը 513 տոկոսով ավել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչակազմը:
Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեի խոսքով՝ Իրանից այցելուների թվաքանակի աճը պայմանավորված Է առանց այցագրի ռեժիմով, որը սահանվել Է երկու երկրների միջև:
Իրանի հետ անայցագիր ռեժիմն ուժի մեջ Է մտել 2016 թվականի փետրվարից: Վրաստան այցելուների քանակով առաջատարների եռյակում են Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը: