ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշեց, որ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականության մեջ. «ԱԺ պատգամավոր է, հետևաբար նա չի հեռացել քաղաքականությունից, նրան ընդամենը արգելել էին ղեկավարելու իր հիմնած ԲՀԿ-ն: Սա ավտորիտար ռեժիմինի բնորոշ դրսևորում է: Նրա հեռացումը ոչ թե օրենքով նախատեսված կարգի հիման վրա էր, այլ ուղղակի այդպես էր ասվել, հիմա էլ ասում են՝ կարող ես զբաղվել քաղքականությամբ. Սա ավտորիտար համակարգն է:
Միգուցե Ծառուկյանի համակիրների համար նրա վերադարձի կարիքը կա, սակայն ես նրա համակիրը չեմ, չեմ կարծում, որ նրա կարիքը կա»:
Մանրմասները՝ տեսանյութում: