ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին վերաբերող հարցին, նշեց, որ նա երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել, այս պահի դրությամբ էլ պատգամավոր է. «Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդկանց կողմից հայտ ներկայացվեց պայքարելու, նրան վերադարձնելու համար:
Գագիկ Ծառուկյանը այն բացառիկ անձն է, որի շուրջ համախմբում եղավ, առաջիկայում ավելի մեծ համախմբում իրականացնելու և միասնական ուժերով գնալու և պայքարելու՝ երկրում ստեղծված մի շարք խնդիրներ լուծելու նկատառումներով. Այս առումով, Գագիկ Ծառուկյանի անձը, մեծ հաշվով, անփոխարինելի է»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը, Վահե Էնֆիաջյանը նշեց. «ԲՀԿ խմբակցությունը ղեկավարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը, և խմբակցության օրինաստեղծ գործունեությունը, մեր կողմից հնչող հայտարարությունները, եղել են նրա անմիջական համաձայնությամբ, նա անմասն չի եղել. նա է անձամբ վարել խմբակցության նիստերը, նա է մտածել մեր քաղաքական ուղղությունները ու եղել պատասխանատուն»:
Վահե Էնֆիաջյանը չբացառեց, որ քաղաքականություն վերադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը կղեկավարի ԲՀԿ-ն:
Մանրմասները՝ տեսանյութում: