Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել. ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին, նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ. «Նախ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք  Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում: «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է: Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան, մեր երկիրը դրա կարիքն ունի»,- հավելեց Ա. Ռուստամյանը:

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական դաշտն ո՞ւնի Ծառուկյանի կարիքը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե նրա կարիքն ունի իր շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործությամբ փորձում է օգնել: Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն ողջունել է, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը հեռացավ, որպեսզի արյուն չթափվի, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ բախումներն անխուսափելի կլինեն: «Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որևէ զարմանալի բան չի կարող լինել, եթե էջերը բացվեն»,- նշեց նա:

Արդյո՞ք իշխանության հետ համաձայնեցված է նրա վերադարձը, այս հարցին ի պատասխան Արմեն  Ռուստամյանը նշեց. «Մեզ հետ հաստատ համաձայնեցված չէ, ինչի՞ պիտի համապատասխանեցվի ընդհանրապես, մարդն ազատ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում