ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ատոմակայանի վերաբերյալ լրագրողի հարցին. «Ընդհանուր առմամբ՝ ցանկացած ոլորտում մենք պետք է ունենանք այլընտրանքներ: Մենք ունենք նաև բնապահպանական խնդիրներ, այս առումով ատոմակայանը էներիգիա ստանալու լավագույն տարբերակը չէ, մենք պետք է գտնենք այլընտրանքային տարբերակ, մեր գիտական միտքը դա թույլ է տալիս, մեր գիտնականների կողմից մշակվել է ծրագիր արևային էներգիայի օգտագործման վերաբերյալ:
Իսկ ատոմակայանը նաև ռազմավարական մեծ նշանակության օբյեկտ է, և պատահական չէ, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է օգնել Թուրքիանին՝ կառուցել ատոմակայան: Իհարկե, մենք պետք է դեմ լինենք դրան և պետք է սուվերեն քաղաքականություն բանեցնենք. ՌԴ-ն եթե իրապես մեր դաշնակիցն է, մենք դա չպետք է թույլ տանք: Սակայն մենք լռում ենք»:
Մանրմասները՝ տեսանյութում: