ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ անցած երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին. «Քաղաքական տեսանկյունից կարևոր իրադարձություններից էին ԱՇԺ-ում նոր կառավարության ծրագրի քննարկումը և ընդունումը և նոր վարչապետի մամուլի ասուլիսը՝ ընտրված լրագրողների մասնակցությամբ: ավտորիտար համակարգը չի փոխվում: Սրանք իրադարձություններ են, որոնք մատնանշում են, որ հայաստանի հանրապետությունում ավտորիտար համակարգը շարունակվում է մնալ, ուղղակի փորձ է կատարվում մեղմել այն ատելությունը, որն ունի հանրությունը ավտորիտար համակարգի նկատմամբ և նաև ինչ-որ չափով մեղմել տնտեսական ճգնաժամը»:
Մանրամասները՝ տեսանյութում: