Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Հայկական հարցերը չեն հետաքրքրում ԱՄՆ նախագահի թեկնածուներին. Հարութ Սասունյան

Ամերիկայի հայկական կազմակերպությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում չեն աջակցում նախագահի թեկնածուներից որևէ մեկին, քանի որ ո՛չ Հիլարի Քլինթոնը և ո՛չ Դոնալդ Թրամփը չունեն «հայանպաստ դիրքորոշում», հայկական համայնքը և հայկական հարցերը որևէ կերպ չեն հետաքրքրում նրանց:

Այսպես է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը բացատրում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին՝ ասելով, որ նախագահի թեկնածուները որևէ կերպ չեն արձագանքել Հայ դատի հանձնախմբի հարցումներին՝ հանդիպելու և քննարկելու հայերին հուզող հարցերը:

Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կազմակերպությունը չի աջակցի որևէ մեկին:

Մեր զրուցակից Հարութ Սասունյանը համամիտ է, որ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, իհարկե, շատ լավ է ծանոթ մեր տարածաշրջանին և Հայաստանին՝ ի տարբերություն Հանրապետական կուսակցությունից առաջադրված Դոնալդ Թրամփի, բայց կարծում է, որ նախկին պետքարտուղարի դիրքորոշումները չեն համընկնում Հայաստանի ու հայության շահերի հետ:

«Հիլարի Քլինթոնի խորհրդականը ամիսներ առաջ ասել էր, որ Հիլարին հայտարարություն պիտի անի հայկական հարցերի մասին, որն այդպես էլ չեղավ: Հետո երբ հարցրել ենք, թե ի՞նչ եղավ հայտարարությունը, չեն պատասխանել: Այսինքն՝ շատ հստակ դիրքորոշում կա այստեղ, որ հայկական համայնքը, հայկական հարցերը որևէ ձևով իրենց չեն հետաքրքրում»,- նշեց Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ավելացնելով, որ այս ընտրություններից հետո ամերիկահայությունը պիտի խորհի և խորը վերլուծություն անի, թե ի՞նչն է պատճառը, որ հայկական գործոնի դերը նվազել է նախագահի ընտրությունների մակարդակում:

– Պարոն Սասունյան, ինչո՞ւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի աջակցում որևէ թեկնածուի:

–  Որպեսզի Հայ դատի հանձնախումբը աջակցի որևէ թեկնածուի, ով էլ լինի այդ թեկնածուն՝ նա պետք է ինչ-որ հայանպաստ դիրքորոշում ունենա, առնվազն մի խոստում տա, որ ինչ-որ մի բան պիտի անի հայության համար: Եթե ո՛չ այդպիսի խոստում կա, ո՛չ հայանպաստ դիրքորոշում կա, ի՞նչ իմաստ ունի թիկունք կանգնել մի անձի, որը քեզ հետ չի աշխատում, իր ծրագրերը չեն համընկնում քո շահերի հետ: Իմաստ չունի: Ուրեմն Հայ դատի հանձնախումբը մշտապես աջակցում է այն թեկնածուներին, որոնք հայանպաստ դիրքորոշում ունեն:

– Իսկ ի՞նչ եք հասկանում «հայանպաստ դիրքորոշում» ասելով, և որո՞նք են դրա չափանիշները:

– Տարիներ առաջ մենք կենտրոնանում էինք միայն Ցեղասպանության հարցի վրա, բայց վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և ես բազմիցս գրել եմ այդ մասին, և ես էլ նույն կարծիքին եմ, որ Ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհով մեկ, և կարիք չունենք որևէ թեկնածուի աղաչելու, պաղատելու, որ ճանաչեն: Մենք ունենք մի շարք այլ կարևոր հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական մարդկանց աջակցությունը: Օրինակ՝ ԱՄՆ-ը ամեն տարի օգնություն է հատկացնում զանազան երկրների՝ ներառյալ Հայաստանին: Մենք ուզում ենք, որ նախագահի թեկնածուն որքան հնարավոր է բարձրացնի այդ օգնության գումարը, ո՛չ հանի այդ օգնությունը, ո՛չ էլ նվազեցնի: Սա առաջինը հարցը: Երկրորդ հարցը՝ ուզում ենք, որ թեկնածուն հայանպաստ դիրքորոշում ունենա Արցախի հարցում, երրորդը՝ ամերիկյան կառավարությունը ճնշում բանեցնի Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, զենք-զինամթերք չմատակարարի Ադրբեջանին, ճնշում բանեցնի Թուրքիայի վրա, որպեսզի հայապատկան կալվածքները՝ եկեղեցիներ, դպրոցներ, կրոնական կոթողներ, վերադարձվեն Ստամբուլի Հայոց պատրիարքարանին, և վերականգնվեն այն եկեղեցիները, որոնք փլուզված են: Մյուսը՝ օժանդակի սիրիահայությանը:

– Իսկ մեր կազմակերպությունները բարձրացրե՞լ են այս հարցերը թեկնածուների առջև: Ինչո՞ւ ո՛չ Թրամփը, ո՛չ Հիլարի Քլինթոնը որևէ կերպ չշոշափեցին հայկական թեման իրենց քարոզարշավի ժամանակ: Դրա պատճառն այն չէ՞, որ հայկական կազմակերպությունների կողմից ազդակներ կամ հայտարարություններ չեն եղել, թե որ թեկնածուն է նախընտրելի հայերի համար:

– Հայ դատի հանձնախումբը բազմիցս դիմել է երկու թեկնածուներին էլ և խնդրել, որ հանդիպում լինի, որպեսզի դեմ դիմաց խոսենք իրենց հետ: Այդպիսի հանդիպումներ եղել են վերջին 30 տարիներին նախագահի բոլոր թեկնածուների հետ: Բայց այս երկու թեկնածուներն էլ որևէ հանդիպում չեն ունեցել, քաղաքական ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկա չեն եղել որևէ հայկական միջոցառման, երկու թեկնածուներից որևէ մեկը ամենափոքր հետաքրքրություն ցույց չի տվել հայկական հարցերի նկատմամբ, որևէ հայտարարություն չեն արել, դիրքորոշում չեն հայտնել: Մենք կապվել ենք իրենց խորհրդականների հետ, խորհրդականները խոստացել են մեզ, որ կպատասխանեն: Օրինակ՝ Հիլարի Քլինթոնի խորհրդականը ամիսներ առաջ ասել էր, որ Հիլարին հայտարարություն պիտի անի հայկական հարցերի մասին, որը այդպես էլ չեղավ: Հետո երբ հարցրել ենք, թե ի՞նչ եղավ հայտարարությունը, չեն պատասխանել: Այսինքն՝ շատ հստակ դիրքորոշում կա այստեղ, որ հայկական համայնքը, հայկական հարցերը որևէ ձևով իրենց չեն հետաքրքրում: Եթե հիմա նրանք մեր քվեների, մեր փողերի կարիքն ունեն և այսպիսի անտարբեր դիրքորոշում ունեն, ուրեմն ի՞նչ կլինի մի քանի շաբաթ հետո, երբ երկուսից մեկն ընտրվի, դառնա նախագահ: Եթե հիմա մեր կարիքն ունեն ու չեն ուզում առնչվել, ուրեմն շատ ավելի վատ կլինի ընտրվելուց հետո:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական գործոնի դերը ամերիկյան քաղաքականության մեջ ինչ-որ տեղ նվազել է: Ո՞րն է պատճառը:

– Այստեղ երկու կարևոր հանգամանք կա. մեկն այն է, որ ամերիկահայությունը այս ընտրություններից հետո պիտի ավելի խորը մտածի, վերլուծի, թե ի՞նչն է պատճառը, արդյոք մենք ունե՞նք որոշ բացթողումներ, թե՞ ընտրապայքարի ղեկավարներն են, որ սխալներ են անում՝ մեզ չդիմելով: Այստեղ հարց կա, որովհետև թեկնածուներն ընդհանրապես վազում են ընտրողների ետևից մինչև ընտրությունը՝ տալով շռայլ խոստումներ, շատ լավ իմանալով, որ չեն հարգելու այդ խոստումները, բայց առնվազն տալիս են խոստումները, որպեսզի քվե, փող ստանան: Բայց նորմալ չի, որ անտեսում են մեզ նախքան ընտրությունները: Այստեղ ինչ-որ հարց կա, և մենք պիտի խորը, անկեղծորեն և ներքին կարգով նստենք-մտածենք, թե որոնք են պատճառները, ինչո՞ւ մեր քաղաքական ազդեցությունը չի աշխատում նախագահի ընտրությունների մակարդակով, և մեր քաղաքական ազդեցությունն այդքան շոշափելի չէ:

Երկրորդ կետը, որն ուզում եմ շեշտել, այն է, որ նախագահական ընտրությունների նույն օրը՝ նոյեմբերի 8-ին, տեղի է ունենալու Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 435 անդամների ընտրությունը, և վերընտրվում է նաև Սենատի 100 անդամների 1/3-ը: Այսպիսով, պիտի ընտրվեն 33 սենատոր և 435 կոնգրեսական: Մեր հարցը, որը բացատրեցի վերևում, ի զորու է միայն ու միայն նախագահի թեկնածուների համար: Ինչ վերաբերում է Կոնգրեսի և Սենատի անդամներին, նրանք հանդիպում են մեզ հետ, խոսում, բարձրացնում մեր հարցերը: Այստեղ մեր քաղաքական ազդեցությունը շատ լավ է, բարձր մակարդակի է, և մենք ընտրելու ենք հայանպաստ թեկնածուների Կոնգրեսում և Սենատում: Եվ ընդհանրապես, այդ մարդիկ ավելի օգտակար ու կարևոր են մեզ համար, քան նախագահը. նախագահն առանձին ոչինչ չի կարող անել, նրա ստորագրած օրենքները ենթակա են Կոնգրեսի որոշմանը: Չեմ ուզում սխալ հասկացվի, թե Հայ դատի հանձնախումբը, ամերիկահայությունը զուրկ է քաղաքական ազդեցությունից: Այս պարագայում երկու թեկնածու կա, երկուսն էլ անտեսում են մեզ, բայց դա չի նշանակում, որ մենք դուրս ենք քաղաքական խաղից, քաղաքական դաշտից, որը շատ ավելի մեծ է, քան միայն նախագահի թեկնածուները:

– Ամեն դեպքում, Հիլարի Քլինթոնը, ի տարբերություն Թրամփի, շատ լավ գիտի մեր տարածաշրջանը, եղել է Հայաստանում, եղել է Ղարաբաղյան կարգավորման, հայ-թուրքական գործընթացների ակտիվ մասնակից: Այս տեսանկյունից ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, խաղադրույք կատարել Քլինթոնի վրա, սերտացնել նրա հետ հարաբերությունները՝ նպաստելով Հայաստանի շուրջ ընդհանուր վիճակի բարելավմանը:

– Երկու կետ կա: Առաջինն այն է, որ մենք փորձեցինք սերտացնել, բայց քանի որ նա չի ուզում մեզ հետ սերտանալ, չենք կարող իրեն ստիպել, այդպես չէ՞:

Երկրորդը՝ ինչ վերաբերում է բոլոր այն հարցերին, որ նշեցիք, թե Հիլարի Քլինթոնը ճանաչում է մեզ և այլն. բոլոր այդ հարցերում նա բռնել է դիրքորոշումներ, որոնք բացասական են, ոչ թե դրական մեզ համար: Նա ընդհանրապես հակառակ է մեր հարցերին, Հիլարին հակառակ է մեր շահերին, իսկ Թրամփը որևէ բան չի ասել՝ ո՛չ դրական, ո՛չ ժխտական: Ուրեմն երկու թեկնածու կա՝ մեկը Հիլարին է, որի մասին գիտենք, և ինչ որ գիտենք՝ վատն է, մյուսը Թրամփն է, որի մասին ոչինչ չգիտենք և չենք կարող կուրորեն իր թիկունքում կանգնել: Ո՛չ կարող ենք աջակցել անծանոթ մի մարդու, ո՛չ էլ կարող ենք աջակցել մի կնոջ, որն աշխատել է մեր շահերի դեմ: Մենք դեմ ենք հայ-թուրքական արձանագրություններին: Հիլարին անձնապես աշխատեց երկար ամիսներ, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա, և այդ արձանագրություններն անպայման ստորագրվեն: Ինքը, այո՛, ծանոթ է Հայաստանին, բայց ծանոթ է ժխտական տեսակետով, ուզում է բաներ, որոնք դեմ են մեր շահերին:

Նա այցելել է Ծիծեռնակաբերդ և այնտեղ ծաղկեպսակ է դրել, բայց հաջորդ օրը հայտարարվում է, թե նա դրել է ծաղկեպսակը որպես անհատ, ոչ թե որպես Միացյալ Նահանգների պետքարտուղար: Բայց ես մի հոդված գրեցի այդ այցելության ընթացքում, որում նշեցի՝ իր դրած ծաղկեպսակի վրա գրվել էր՝ «Hillary Clinton, Secretary of State», այսինքն՝ պետքարտուղար: Ինչպե՞ս է, որ ծաղկեպսակի վրա գրվում է «պետքարտուղար», բայց հետո, երբ թուրքերը բողոքում են, թե ինչո՞ւ ես ծաղկեպսակ դրել, ասում է՝ չէ, ես դա անձնապես դրեցի: Անկեղծ ասած՝ ստախոսություն է, կեղծավորություն է, և մենք չենք ուզում գործ ունենալ կեղծավոր մարդկանց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում