ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքա-վայրէջքային ուղուց։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Միջադեպի հետևանքով Փենսը չի տուժել։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների ջոկատները։
Թռիչքներին հետևող Flightradar24 ռեսուրսը հստակեցնում է, որ ինքնաթիռը, որով թռչում էր Փենսը, եղել է Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-700։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
BREAKING: Pence campaign plane slides off runway at LaGuardia Airport in New York https://t.co/acC8lhBGki
— NBC News (@NBCNews) October 28, 2016