Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ պայթեցվել է Իրանից Թուրքիա եկող գազատարը։ Միջադեպը գրանցվել է Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազետ շրջանում։
Ուժգին պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Որպես պայթյունի պատճառ՝ նշվում է խափանարար գործողությունը։
Ընդգծվում է, որ նախկինում էլ տվյալ տարածաշրջանում գրանցվել են նման դեպքեր (PKK-ը քանիցս պայթեցրել է Իրանից Թուրքիա եկող գազատարը)։
Անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։