Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրաքը փոխադարձաբար վերացրել են երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմը։
Համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից։ Այն տարածվելու է բոլոր տիպի անձնագրերի վրա։ Վիզային ռեժիմի վերացմամբ երկու երկրների քաղաքացիները յուրաքանչյուր 6 ամսում կկարողանան Իրաքում ու Թուրքիայում առանց վիզայի գտնվել 90 օր։