Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Հայաստանից խլված 60 միլիարդը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարել է, որ 2016 թվականի բյուջեն կթերակատարվի մոտ 60 միլիարդ դրամով: Բյուջեի եկամուտներն արդեն թերակատարվել են 40 միլիարդով, և մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա փաստորեն ևս 20 միլիարդով: Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ճիշտ չի լինի ամեն գնով կատարել բյուջեն, քանի որ դա բարդություններ կստեղծի բիզնեսի համար:

Նա իհարկե իրավացի է, որովհետև բյուջեի թերակատարումը ոչ թե բիզնեսի մեղքն է, այլ տնտեսական քաղաքականության պատասխանատուների, որոնք բիզնեսի համար չեն ապահովել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտար զարգանալ, ավելի եկամուտ և շահույթ ստանալ, և հետևաբար վճարել ավելի շատ հարկ: Եվ ահա այս տեսանկյունից թերակատարման համար ոչ մի դեպքում չպետք է պատասխան տա բիզնեսը: Բայց, պատերազմող պետությունը բյուջետային եկամուտները թերակատարում է 60 միլիարդ դրամով, պատերազմող պետությունը, որը նոր է դուրս եկել ապրիլյան մարտահրավերից:

Սա իհարկե չի նշանակում, որ այդ 60 միլիարդը պակասելու է պաշտպանական բնագավառից: Պաշտպանական ծախսերի վրա դա իհարկե չի անդրադառնա, սակայն խնդիրը այստեղ միայն պաշտպանությունը չէ, պատերազմող պետության մարտահրավերները միայն պաշտպանական ոլորտում չեն: 30 տոկոսից ավելի աղքատություն ունեցող պետությունը չի կարող լիարժեք պատրաստ լինել պատերազմին այնպես, որ հակառակորդին պարտադրի խաղաղություն: Այսպիսով, պատերազմի մշտական ռիսկ և մարտահրավեր մի կողմից, 30 տոկոս աղքատություն և 60 միլիարդ թերակատարում մյուս կողմից:

Եվ ոչ մի պատասխանատու, որովհետև պաշտոնանկությունները դեռ պատասխանատվություն չեն, քանի որ խոսքը սովորական սխալների մասին չէ, խոսքը պետության ազգային անվտագության համար սպառնալից ցուցանիշներ առաջ բերած տնտեսական քաղաքականության մասին է: Հետևաբար, պատասխանատվությունն ուղիղ համեմատական պետք է լինի այդ սպառնալիքի աստիճանին: Սակայն, մենք տեսնում ենք լիովին հակառակ պատկեր, ոչ մի պատասխանատու, ոչ մի պատասխանատվություն: Եվ սա այն դեպքում, երբ այդ հեռացողներն իրենք միլիոնատերեր են, ըստ էության դոլարային միլիոնատերեր, և թե կառավարման ընթացքում, թե հեռանալուց հետո, նրանց միլիոններին ոչինչ չի պատահել, չի պատահել նույնիսկ մեկ հարյուրերորդը այն ամենի, ինչը նրանց կառավարման ժամանակաշրջանում պատահել է պետության ու տնտեսության հետ:

Դեռ ավելին, այդ մարդիկ իրենց անարդյունավետ քաղաքականության հետևանքով Հայաստանից դե ֆակտո խլել են 60 միլիարդ դրամ, քանի որ երկու տարի շարունակ հասարակությանը հավաստիացրել են, փորձել են համոզել, որ իրականում ամեն ինչ շատ լավ է: Չէ որ Հովիկ Աբրահամյանն էր իր նախարարներին հանձնարարում, որ ամենուր տարփողեն տնտեսական աճի մասին, իսկ նրանց, ովքեր մտահոգություններ էին արտահայտում, նա համարում էր կառավարության տապալումով շահագրգռված անձինք: Ինչ է ստացվում:

Ստացվո՞ւմ է այս պարագայում, երբ հայտարարվում է, որ բյուջեն թերակատարվելու է 60 միլիարդ դրամով, ստացվո՞ւմ է ուրեմն այդ իրավիճակում, որ նման վտանգների և իրողությունների պարագայում հասարակությանն ինչ որ աճերի մասին տարփողելու հանձնարարական հնչեցնողներն էլ 60 միլիարդ թերակատարումով շահագրգռված անձինք էին, այդ թերակատարումը կոծկելով շահագրգռված անձին: Հայաստանի իրավիճակի փոփոխության բանալիները այս բոլոր հարցերի պատասխաններում են, իսկ պատասխանները՝ պատասխանատվության ինստիտուտի և մշակույթի մեջ, որը սակայն գոյություն է ունենում օրինական, սահմանադրական կարգի պայմաններում:

Հայաստանի իշխանությունը հեռու է դրանից և այդ իսկ պատճառով, 60 միլիարդ թերակատարման համար պետական այրերը պատասխան չեն տալիս, այլ սովորական հայրերն են պատասխան տալիս իրենց զավակների այս կամ այն հարցին՝ այս կամ այն սոցիալական կարիքից բխող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում