Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը 4 առանձին մեղադրանքով հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ։
Դեմիրթաշը մեղադրվում է «Ժողովրդական օրենքներին չհնազանդվելու», «Թուրքիայի Հանրապետություն պետությանը և պետական դատական մարմիններին հրապարակավ նվաստացնելու», «Նախագահին վիրավորելու» և «Հանցանքը գովելու» համար։
Սրանից առաջ ահաբեկչության դեմ գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին Դիարբեքիր քաղաքապետ Գյուլթան Քըշանաքն ու ավագանու անդամ Ֆըրանթ Անլըն։