Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել համալսարանի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման շրջանակում ներկայացվել է բուհի անցած ճանապարհը, ձեռքբերումներով հարուստ պատմական ուղին, որը գրեթե մեկ դար կերտում է Հայաստանի պատմությունը՝ ճարտարապետության և շինարարության միջոցով: