Nikkei Asian Review-ի փոխանցմամբ՝ Apple կորպորացիան կարող է 2017 թվականին թողարկել անկյունագծով էկրանով iPhone 8-ի երեք տարբերակ։ Այդ մասին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Բացի 4.7 և 5.5 դյույմանոց տարբերակներից, կարող է թողարկվել նաև 5 դյույմանոց սմարթֆոն։ Աղբյուրը հավելել է, որ սմարթֆոնի ավագ տարբերակը կստանա OLED էկրան, իսկ մյուս մոդելները՝ LCD էկրան։
2017 թվականին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման հոբելյանական 10-ամյակը։ Դրա հետ կապված՝ շատ վերլուծաբաններ կարծում են, որ ընկերությունը հաջորդ տարի կթողարկի iPhone 7s և iPhone 8։