«ՆորՏԵղ Շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ է իրականացրել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, պայթեցման միջոցով քանդվել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան):
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ: