ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հաստատում է մամուլի տեղեկությունները, բուժման նպատակով մեկնել էր արտերկիր: Անդրադառնալով իր առողջական խնդրի վերաբերյալ հարցին՝ լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց. «Հոդացավերս են էլի, երեխեք ջան: Սարերից ա էլի, 20 տարի օձ ու կարիճի մեջ ապրել ենք, հիմա դուրս ա տալիս»:
Հարցին` չի՞ վստահում Հայաստանի բժիշկներին, որ արտերկրում է բուժվում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Մեռյալ ծովի ցեխը որ կա, Հայաստանում չունենք դրանից, թե չէ բժիշկներին վստահելը տուտ պրիչյոմ»: