Եկմալյան փողոցի նախկին բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 27-ին կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականցնում, նրանք շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար:
«10 տարի առաջ քանդվել է մեր տունը, և 10 տարի սպասում ենք բնակարանի, ո՛չ փոխհատուցում, ո՛չ բնակարանի վարձ չենք ստացել առ այսօր: Բազմիցս դիմել ենք նախկին վարչապետին, ոչ մի պատասխան չենք ստացել: Մեզ անգամ 5 րոպեով չեն լսել, որ բացատրենք մեր խնդիրը:
20 օր առաջ դիմել ենք նաև նոր վարչապետին ու մինչև հիմա ոչ մի պատասխան չենք ստացել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Եկմալյան փողոցի նախկին բնակչուհի Անահիտ Թումանյանը:
Մանրմասները՝ տեսանյութում: