«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում. «Թունելի վերջում լույս է երևում, կարծես թե «Նաիրիտ»- ի ապագան լավ է լինելու»:
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. Դեմ չեն, որ պետք է մարդկանց աշխատավարձերը վճարվեն, ուղղակի այս պահին ճանապարհներ են փնտրում, որ գումարը հայթայթեն, վճարեն: Գործարանի 260 աշխատող կա, գրեթե 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել:
Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ «Նաիրիտ»- ի վերագործարկումը հնարավոր է:
Մանրմասները՝ տեսանյութում: