Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Նաիրին ասել է՝ Սերժին ու Քոչարյանին կկախենք, չենք թողնի». Շանթ Հարությունյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրգործով

Հաշվի առնելով 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրանց հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող, այլև աճող հետաքրքրությունը, «Առաջին լրատվական»-ը հրապարակում է Հոկտեմբերի 27-ի քրգործով այսօրվա քաղաքական դաշտի առանցքային գործիչների ցուցմունքները:

Ստորև ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ՝ Ա. Եղոյանը:

Հ. 14
գ.թ. 168-171 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՆԹ ՇԱՀԵՆԻ
22.11.99 Նոր Նորք 1-ին զանգված, 10 շ. 56 բն.
20.30-23.10 Քննիչ՝ Ա. Եղոյան
գ.թ. 168.

Բնակվում եմ վերը նշված հասցեում: 1980 թվ. ավարտել եմ Երևանի 134 միջ. դպրոցի 8-րդ դասարանը և նույն տարին ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը, մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել
գ.թ. 168. հ. երես
եմ Երևանի ավտոճանապարհային տեխնիկումի 2-րդ կուրս: Տեխնիկումը ավարտել եմ 1984 թ. ապրիլ-մայիսին և մայիսի վերջերին զորակոչվել եմ սովետական բանակ: Ծառայել եմ Լիտվայի ԽՍՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում: Նոր էի սկսել ծառայությունը 1984 թ. հուլիսին զինվորական տրիբունալի կողմից դատապարտվել եմ 3,5 տարի ազատազրկման զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնները խախտելու համար: Դատավճռից հետո ինձ ուղարկել են ՀՀ և պատիժը կրել եմ «Կոշի» գաղութում: 1986 թ. գարնանը վաղակետ ազատվեցի պարտադիր աշխատանքի ներգրավումով, որը անց եմ կացրել նախ Սևանի, իսկ ապա Հրազդանի հատուկ պարետամասում: 1987 թ. ապրիլին լիովին ազատվել եմ: Մինչև բանակ զորակոչվելս տեխնիկումն ավարտելուց հետո շուրջ 2 ամիս աշխատել եմ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտում որպես տեխնիկ շինարար, և երբ 1987 թ. ազատվեցի պատիժը կրելուց, 1987 թ. հոկտեմբերին վերականգնվեցի իմ նախկին աշխատանքում, որտեղ աշխատել եմ մինչև 1991 թ. վերջերը: Նշեմ նաև, որ դեռևս 1987 թ. դեկտեմբերին ես իմ ընկերների հետ ստեղծեցի «Կանչ» հասարակական-մշակութային ակումբը, որի ծրագիրը հուշարձանների պահպանությունն էր, հայ ժողովրդի պատմական դեպքերը ժողովրդին ներկայացնելը, անցյալի մեր պատմական հերոսներին և նրանց գործունեությունը ժողովրդին ներկայացնելը և այլն: Այդ ամենի հետ միասին մեր ակումբը ուներ պատմական արդարությունը վերականգնելու, ցեղասպանությունը համաշխարհային հասարակությանը ճիշտ ձևով ներկայացնելու ծրագիր: 1988 թ. փետրվարին, երբ
գ.թ. 169.
սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել կազմակերպվող ցույցերին, հանրահավաքներին, և մի որոշ ժամանակ էլ Կապանում մասնակցել եմ ԼՂ-ի սահմանների պաշտպանությանը: 1995 թ. և 1999 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը, սակայն չեմ ընտրվել:

ՀԱՐՑ – Ճանաչո՞ւմ եք արդյոք Նաիրի Հունանյանին, եթե այո, ապա երբվանից և ինչպիսի փոխհարաբերությունների մեջ եք գտնվում նրա հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նաիրի Հունանյանին ճանաչել եմ դեռևս 1988 թ., երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նրա հետ ծանոթացել եմ այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում և համալսարանում կազմակերպված հանրահավաքների,՞՞՞ հանդիպումների ժամանակ: Նկատել եմ նրա ակտիվությունը և մեր ծանոթությունը կայացել է այդ ընթացքում որպես միջոցառումների և շարժման ակտիվիստների: Մեր բոլոր շփումները կապված են եղել այդ տարիներին երիտասարդների կողմից այս կամ այն միջոցառումը կազմակերպելու կապակցությամբ: Օրինակ, 1988 թ. Նաիրի Հունանյանը մի խումբ այլ ուսանողների հետ օպերայի հարթակի վրա նստացույց կազմակերպեցին ի պաշտպանություն ղարաբաղյան շարժման, իսկ ես իմ ընկերների հետ այդ նստացույցին զուգահեռ կազմակերպեցինք հացադուլ ի պաշտպանություն Ղարաբաղի: Այդ ժամանակ Նաիրին Հայ ուսանողական դաշինքի անդամ էր և ես նրան ճանաչել եմ այդ տարիներին:

գ.թ. 169. հ. Երես
Ձեր հարցին այն մասին, թե մեր ծանոթությունը և հարաբերությունները ինչ աստիճանի են հասել, մտերմացել ենք մենք, թե ոչ, պատասխանում եմ, որ ես Նաիրիի հետ հանդիպել եմ բացառապես այդ տարիներին օպերայի հրապարակում կամ համալսարանում կազմակերպված միջոցառումների ժամանակ: Մեր ծանոթությունը և հարաբերությունները այդ շրջանակից դուրս չեն եկել, մենք չենք մտերմացել չենք ընկերացել, բոլոր մեր հանդիպումները տեղի են ունեցել միջոցառումների ժամանակ, լրիվ պատահական: Նախապես պայմանավորվել` հանդիպելու և ինչ- որ հարց քննարկելու համար չենք հանդիպել: Միմյանց տուն չենք այցելել, ուղղակի եղել ենք որպես ծանոթներ:

ՀԱՐՑ -Դուք նշում եք, որ Ն. Հունանյանի հետ մոտ կամ մտերիմ հարաբերություններ չեք ունեցել այդ դեպքում ինչպես եք բացատրում այն փաստը, որ Ն. Հունանյանի բնակարանում հայտնաբերված թղթի վրա նա իր մի շարք համախոհների անունների հետ միասին նշել է նաև Ձեր անուն- ազգանունը և կողքը գրել (+) դրական նշանը: Ինչ կասեք այդ առնչությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Առաջադրված հարցի կապակցությամբ ես որևէ էական բան ասել, նշել չեմ կարող և չգիտեմ թե ինչու է Ն. Հունանյանն իմ անունը նույնպես գրել ինչ-որ անձանց ցուցակում:

ՀԱՐՑ – Վերջերս Ն. Հունանյանին երբ և ինչ պարբերությամբ եք հանդիպել, ինչի մասին եք խոսել: Ն. Հունանյանը երկրի սոց. տնտեսական և քաղաքական իրավիճակի հետ կապված իր մտքերը Ձեզ հետ կիսե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ նշեմ, որ սկսած 1990-91 թթ.
գ.թ. 170.
մինչև 1997 թ. վերջերը կամ 98-ի սկզբները ես Նաիրիի հետ չեմ տեսնվել և չգիտեի, թե նա որտեղ է: Միայն լսելով գիտեի, որ ընդունվել է դաշնակցության շարքերը, ապա «սկաուտական» խմբի հետ եղել է արտասահմանում և վերջում էլ լսեցի, որ դաշնակցությունից հեռացվել է: Այդ ամենի մասին ես լսել եմ ընդհանուր խոսակցություններից, իսկ կոնկրետ նրան՝ Նաիրիին չեմ հանդիպել և այդ մասին չեմ խոսել: Երբ ես 1997-ի վերջերին 98-ի սկզբներին Նաիրիին պատահաբար հանդիպեցի մամուլի շենքում, նա իմ հարցին այն մասին, թե այսքան ժամանակ որտեղ էր, պատասխանեց, որ գտնվել է Ղրիմում: Նրա հետ խոսել ենք շատ կարճ ուղիղ վերելակի դռների մոտ, որտեղից ես դուրս էի գալիս, իսկ նա մտնում էր: Այդ կարճ զրույցի ժամանակ էլ նա ասաց բառացիորեն հետևյալը. «Հավաքվենք մի հատ խոսենք, երկրի վիճակը այսպես չի լինի, կործանվում է և պետք է իշխանությունը փոխել»: Ես ճիշտն ասած և զարմացա, և այնքան էլ լուրջ չընդունեցի ու նրա ասածի վրա ծիծաղեցի ու ավելացրեցի, ինչ է, ուզում ես դաշնակներին բերել իշխանությա՞ն: Նա ասաց, որ չէ, ինքը դաշնակցությունից հեռացել է: Բաժանվելուց առաջ ասաց` կհանդիպենք, ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Դրանից հետո, որքան հիշում եմ, 1998 թ. նոյեմբերի կեսերին Նաիրին զանգահարեց մեր տուն և առաջարկեց հանդիպել: Հաջորդ օրը ես պետք է գնայի ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կազմակերպվելիք ցույցին՝ Իրաքը ռմբակոծելու դեմ իմ ընկեր
գ.թ. 170. հ. երես
Միքայել Հայրապետյանի կողմից կազմակերպված բողոքին: Ես Նաիրիին ասացի, որ վաղը լինելու եմ այնտեղ, իսկ մեկ երկու օր անց մեկնելու եմ Կապան և առաջարկեցի նրան գալ այնտեղ հանդիպելու: Նաիրին ասաց, որ կգա, բայց չեկավ: Դրանից հետո 1999 թ. մարտին, օրը կոնկրետ չեմ հիշում, Նաիրին զանգահարեց ինձ մեր տուն և նորից առաջարկեց հանդիպել: Նա մեր տան տեղը չգիտեր և պայմանավորվեցինք հանդիպել Գայի արձանի մոտ: Հանդիպեցինք նշված վայրում: Նա եկել էր ինձ անծանոթ մի տղամարդու հետ ԳԱԶ-24 մակնիշի բաց գույնի ավտոմեքենայով: Մեր տանը Նաիրին պատմեց Թուրքիա կատարած իր այցելության և կատարված նկարահանումների մասին: Ասաց, որ պետք է հանդիպեր Դեմիրելի հետ, պետք է Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջ կազմակերպի և այլն և այլն:

Ապա այդ զրույցի ժամանակ նա ասաց, որ երկրի վիճակը գնալով վատանում է, այսպես շարունակել չի կարելի, միթե 88 թվից սրա համար ենք պայքարել: Մի խոսքով` դժգոհություն հայտնեց ստեղծված տնտեսական վիճակից: Ապա ինձ հարցրեց, թե ես ինչ եմ մտածում: Ես ասացի, որ ցանկանում եմ ընտրվել ԱԺ-ի պատգամավոր: Նաիրին էլ ասաց` ինչ է, հույս ունես դեպուտատ դառնաս և եթե դառնաս էլ ինչ կարող ես անել ժողովրդի համար: Ես ասացի, որ եթե դառնամ պատգամավոր, մյուսների նման, նշեցի Արշակ Սադոյանին, Լեոնիդ Հակոբյանին և ուրիշներին, կփորձեմ ինչ-որ բան անել, ավելացնելով, որ նրանց կողքին մի հատ էլ Շանթ լինի` ինչ վատ է: Նաիրին ասաց, որ այդ եղանակով ոչինչ անել չի կարելի և միակ ելքը հեղաշրջումն է: Ասաց նաև, որ մինչև Վազգենին չվերացնեն, երկիրը չի
գ.թ. 171.
ուղղվի: Ես էլ ասացի որ մեջների նորմալ մարդը Վազգենն է, ինչու չես առաջարկում Սերժին կամ Քոչարյանին վերացնել: Նաիրին ավելացրեց, որ նրանց էլ կկախենք, չենք թողնի:

ՀԱՐՑ – Ն. Հունանյանը ինչը նկատի ուներ` ասելով Վազգենին վերացնելը, և ով պետք է աներ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա նկատի ուներ նրան ֆիզիկապես վերացնելը և շեշտելով մենք բառը, որը ես հասկացա որպես այդ հեղաշրջումը անողները: Նա այդ բանը ընդհանուր կարգով էր ասում, առանց անձնավորելու: Տեսնելով որ ես տոն չեմ տալիս, այլ ընդհակառակը` ասացի, որ այդ եղանակը ընդունելի չէ, քանի որ Վ. Սարգսյանը մեջների միակ նորմալ մարդն է այս երկրի համար: Վերջում ես նրան հարցրեցի, իսկ այդ թեմայով նա ում հետ է խոսել կամ խոսել է, թե ոչ: Նա ասաց, որ ինչ-որ մարդկանց հետ հանդիպել է և խոսել, ինչպես ինձ հետ: Ես հարցրեցի, թե ովքեր են, նա ասաց` կարևոր չէ: Այդպես մենք հրաժեշտ տվեցինք, բայց ես նրան չհավատացի, մի տեսակ կասկածամտությամբ էի վերաբերվում նրա ասածներին և ինձ թվում էր, որ ինձ ստուգելու համար են նրան ինձ մոտ ուղարկել: Վերջին անգամ ես Նաիրիին պատահաբար հանդիպել եմ Աբովյան փողոցի վրա «Սիլ Պլազա» խանութի մոտ: Նա ինձ անծանոթ մի երիտասարդի հետ էր: Դա 1999 թ. հունիսի վերջերին էր: Նաիրին ինձ ասաց` տես, իմ ասածը ճիշտ
գ.թ. 171. հ. երես
եղավ, դու դեպուտատ չէիր կարող դառնալ: Օգտագործեց «Սրանց իշխանության վախտ ձև չկա» արտահայտությունը: Համենայն դեպս, ասածի բովանդակությունն ու իմաստը այդ էր: Նա լսել էր ինձ հետ կատարված տհաճ պատմությունը, որը տեղի էր ունեցել ընտրության օրը: Դրանից հետո այլևս չենք հանդիպել:

ՀԱՐՑ – Իսկ հոկտեմբերի 27-ին Նաիրին Ձեզ չի՞ զանգահարել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, նա ինձ չի զանգել ոչ այդ օրը, ոչ էլ դրանից առաջ, իսկ դեպքի օրը ես գտնվել եմ Կապանում և Երևան եմ եկել հոկտեմբերի 30-ի երեկոյան:

Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունը ընթերցվել է, ճիշտ է՝

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում